fbpx
Բաժիններ

Պրոսինեչկիի հրաժարականը չի ընդունվել

Բոսնիայի և Հերցեգովինայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի հրաժարականը չի ընդունվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50-ամյա մասնագետը ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո որոշում է կայացրել հրաժարական տալ, բայց, փաստորեն, նա ստիպված է բալկանյան թիմի ղեկին մնալ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2019-ի դեկտեմբերին:

Այդպիսով՝ Պրոսինեչկին կգլխավոր Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը մինչև Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի ավարտը: J խմբում ընդգրկված թիմը փոքր, բայց շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու: Բոսնիացիներն անցկացրած 6 խաղից հետո վաստակել են 7 միավոր՝ 2 միավորով զիջելով Հայաստանի և 5 միավորով՝ Ֆինլանդիայի ընտրանուն: ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի ավարտին մնացել է 4 տուր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բոսնիացիները չկարողացան միավորներով շրջանցել Հայաստանի հավաքականին, Իտալիան շարունակում է հաղթել, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Առաջին կեսից հետո բոսնիացիները ոչ-ոքի են խաղում, Իտալիան հաղթում է (տեսանյութ)

ՀՖՖ-ի զավեշտալի պատասխանը ֆիններին բոսնիացիների դեմ խաղից հետո

Մեր մրցակիցները. Բոսնիացիները հաղթեցին Ֆինլանդիայի հավաքականին (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Բոսնիացիներն առաջին կեսում երկու գնդակ են ուղարկել ֆինների դարպասը (տեսանյութ)

Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Ինչպես Գյուլբուդաղյանցը «հող նախապատրաստեց» բոսնիացիների մարզչի հրաժարականի համար

Հենրիխ Մխիթարյանի անհատական վիճակագրությունը Բոսնիայի հետ խաղում

Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը

Մխիթարյանը վերջին անգամ դուբլ էր գրանցել մոտ 9 ամիս առաջ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի հաղթանակի կապակցությամբ

Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո

Հաղթանակ, որն ալեկոծեց բոլորիս հոգիները․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից

Վարազդատ Հարոյան․ «Ուրախ ենք, որ հաղթեցինք, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»