fbpx
Բաժիններ

ՊՍԺ-ի նախագահ․ «Մեզ բարկացնում են «Ռեալի»՝ Նեյմարի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին մեկնաբանել է վերջին ժամանակաշրջանում անընդհատ քննարկվող այն լուրերը, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել փարիզյան ակումբի աստղ Նեյմարի տրանսֆերային իրավունքները։

«Նեյմարի նկատմամբ «Ռեալի» հետաքրքրության մասին լուրերն ինձ դուր չեն գալիս, քանի որ այլ ակումբների կամ անձանց տեսանկյունից արդար չէ խոսել մեր խաղացողների վերաբերյալ։ Դա մեզ բարկացնում է, և մենք ինչ-որ պահի նույնիսկ քննարկել ենք այդ հարցը «Ռեալի» հետ։ Մենք լավ հարաբերություններ ունենք, և նրանք հարգում են ՊՍԺ-ն։ Հուսով եմ՝ դա ճիշտ է։ Մենք էլ մեր հերթին հարգում ենք մադրիդյան ակումբը և նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Կարծում եմ՝ շատ կարևոր է բոլորի համար, որ մենք չենք աշխատում վարագույրներից այն կողմ։ Եթե ինչ-որ բան կատարվում է, ապա այդ մասին պետք է արտահայտվել և հայտնել գոհունակություն կամ դժգոհություն։ Մենք դա ակնկալում ենք բոլոր ակումբներից, ոչ միայն «Ռեալից»»,- Ալ-Հելայիֆիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք՝ ամռան ամբողջ ընթացքում խոսվում էր այն մասին, որ «Արքայական» ակումբն առաջարկ է ներկայացնելու բրազիլացուն հրավիրելու համար, սակայն «սերուցքայինները» հետագայում հանդես էին եկել պաշտոնական հայտարարությամբ ու հայտնել՝ Նեյմարի տրանսֆերը գնելու մտադրություն չունեն։

MD․ Նեյմարը զղջում է ՊՍԺ տեղափոխվելու համար և ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն Տուխելին փոխարինողի տարբերակ ունի

Տուխելի ապագան կախված է «Բորուսիայի» հետ դիմակայությունից

«Բեյլի տրանսֆերը կայացած էր, բայց «Ռեալը» վերջին պահին փոխեց միտքը». «Ջիանսուի» մարզիչ

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում»

Le Parisien․ Նեյմարը պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հետ

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Լևանտեի» դեմ հանդիպման համար

Թվեք ֆուտբոլի պատմության 50 ամենաթանկ տրանսֆերները. VNews-ի նոր Quiz-ը

ՊՍԺ-ի աստղերի մերկ պարը՝ Իկարդի-դի Մարիա-Կավանի եռյակի ծննդյանը (տեսանյութ)

Ստեռլինգը նշել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստին կգներ

Դյուգարին ասել է՝ ում խաղին պետք է հետևի Մբապեն «Ոսկե գնդակը» նվաճելու համար

Նեյմարը նշել է այս պահին աշխարհի թոփ 5 ֆուտբոլիստներին

«Ռեալը» չի շտպաում երկարաձգել պայմանագիրը Ռամոսի հետ

Լեո Մեսի. «Ռեալում» կան շատ լավ խաղացողներ, բայց Ռոնալդուն տարբերություն էր ստեղծում»

Ռոնալդու. «Նա ֆուտբոլի ներկան է ու ապագան»