«ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1) - VNews
Բաժիններ

«ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

Blank 1280 x 720 37 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

Փարիզյան շեյխերն ագահի նման իրենց թիմ են բերում բոլոր նրանց, ովքեր քիչ թե շատ թանկ արժեն։ Նրանց չեն հետաքրքրում «անկապ» դեմքերը։ Եթե ֆուտբոլիստը սուպերաստղ չէ (Ռամոս, Մեսի), պետք է գոնե լինի իր դիրքում թոփերի թոփը (Հաքիմի, Վեյնալդում)։ Ժամանակին այդպես էր մտածում նաև Ֆլորենտինո Պերեսը, երբ Մադրիդի «Ռեալը» տարիների ընթացքում լցնում էր իրենց դարաշրջանի լավագույն ֆուտբոլիստներով։ Բայց դա ոչ մի լավ բան «Արքայական ակումբին» չբերեց. այո, մամուլը միայն «Ռեալի» մասին էր գրում, աստղերը Պերեսին միլիոններ ու միլիարդներ էին բերում, բայց բացակայում էր ամենակարևորը՝ չեմպիոնական գավաթը։ Պերեսը ստեղծեց «գալակտիկոսը», բայց չընկալեց ահագնացող աղետը։ Փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս քանդվեց իսպանացի գործարարի՝ իդեալական թվացող կայսրությունը, և ի՞նչ է սպառնում այսօրվա ՊՍԺ-ին։

Մի օրում կայսրությունները չեն քանդվում։ Չի կարող այսօր մեծագույն պետություն ստեղծվել, իսկ հաջորդ օրը դրա փլատակների վրա մարդիկ բրազիլական սամբա պարեն։ Ամեն ինչ փուլ է գալիս կամաց-կամաց։ Վերևի հարևանը, որ բաղնիքի ջուրը բաց է թողնում, մի օրում առաստաղը չի քանդվում, չէ՞։ Այն փտում է ներսից ու մի օր ընկնում է տակի հարևանի գլխին։ 2000-ականների սկզբի «Ռեալը» փտեց հենց այդպես՝ դանդաղ ու ներսից, երբ որևէ մեկը չէր հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհի թվացյալ ամենաուժեղ ակումբի հետ։

Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսը, գինին, գարեջուրն ու ձիու չափաբաժինը

hi res be3dda83814e4b1ea0a2eb7cd60c8c07 crop north 960x640 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

2002-ի Ռոնալդոն լավագույնն էր, ում տեսել էր ֆուտբոլային աշխարհը։ Մունդիալից հետո բրազիլացին գնաց թեթև արձակուրդի ու արեց տրանսֆերային բում՝ տեղափոխվելով «Ռեալ»։ Մադրիդ գալու պահին նա ուներ +9 կգ ավելորդ քաշ, որը նա տանում էր հիվանդ ծնկների վրա։ ABC պարբերականը մի անգամ հանդես եկավ զավեշտալի հրապարակմամբ. «Եթե դուք տեսնեք՝ ինչպես է ուտում Ռոնալդոն…այսքանը նույնիսկ ձին չէր կարողանա ուտել»։ Բայց դա չէր խանգարում նրան 60 մետրը կտրել-անցնել 6,8 վայրկյանում (աշխարհի ռեկորդը 6,38 էր)։ Ծնկները նրա ամենամեծ գլխացավանքը չէին իրականում։ Ֆուտբոլիստը կարող է ապաքինել նույնիսկ քրոնիկ թույլ մկանները, եթե, իհարկե, ռեժիմ պահպանի։ «Ռոնալդո» և «ռեժիմ» բառերն ունեն միայն 1 ընդհանրություն. երկուսն էլ սկսվում են «Ռ» տառով և իրար երբեք չեն ճանաչել։ «Մեծատամի» լավագույն ընկերն այլևս ոչ թե գնդակն էր, այլ գարեջրի/գինու շշերն ու բաժակի ընկերը՝ Ռոբերոտ Կառլոսը։

«Ես հիշում եմ, որ Ռոնալդոն առանձնատուն էր գնել Մադրիդի ամենահանգիստ թաղամասերից մեկում։ Նա իրեն անվանում էր «երեկույթների արքա» ու ամեն week-end-ին խելահեղ խնջույքներ էր կազմակերպում։ Իր ծննդյան տարեդարձին աղջիկները գալիս էին ավտոբուսներով։ Քանի որ ես կնոջս հետ էի, արագ հեռացա, բայց հասցրի նկատել, որ դիմացի առանձնատան պատուհանից մեկը լուսանկարում է»,- հիշում է «Ռեալի» այդ տարիների պաշտպան Իվան Էլգերան։

33008144 8718095 image a 104 1599738745032 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

Եվ այս պատկերը կրկնվում էր յուրաքանչյուր շաբաթ։ Նման ռեժիմով հեռու չես գնա։ Թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, իսկ առաջնությունում ոսկե մեդալների համար ինտրիգը պահպանվեց մինչև 37-րդ տուրը։ Ունենալով գերհզոր կազմ՝ «Ռեալը» կարող էր վաղաժամ դառնալ չեմպիոն, բայց «Ռեալ Սոսիեդադը» հետապնդում էր կրնկակոխ ու օգտվում Մադրիդի ամեն սայթաքումից։ «Ատլետիկի» հետ կարևորագույն խաղից 2 օր առաջ Ռոնալդոն ու Ռոբերտո Կառլոսը թռան Փարիզ՝ «տժժալու»։ Հաջորդ օրը, երբ վերադարձան, թիմի ավագ Ֆերնանդո Հիերոն հանդերձարանում քիչ էր մնում ծեծեր թիմակիցներին, ինչին ի պատասխան R9-ից լսեց. «Դե լա՜վ հա, մ՛ի լացիր, վաղը մենք կհաղթենք, ես էլ երկու գոլ կխփեմ»։

«Այդպես էլ եղավ. «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով, Ռոնալդոն 2 գոլ խփեց, ու մենք դարձանք չեմպիոն։ Այնպես էինք նշում, կարծես էլ ոչինչ չէինք նվաճելու։ Որտեղի՞ց իմանայինք, որ «գալակտիկոսն», իրոք, էլ ոչինչ չի նվաճի»,- հանդերձարանի կրքերը հիշում է Սթիվ ՄակՄանամանը։ «Մենք ամբողջ գիշեր անցկացրինք գիշերային ակումբում, իսկ առավոտյան 9-ին գնացինք Ռոնալդոյի առանձնատուն, ու սկսվեց քաոսը՝ ամենուրեք երգ ու պար էր, աշխատում էր ծխի մեքենան, առանձնատան տարբեր սենյակներում խմած մարդիկ էին, որոնք պարզապես ընկած էին հատակին։ Իմ հրավերով Մադրիդ եկած Ռոբի Ֆաուլերը պլշած աչքերով կրկնում էր քթի տակ. «Սա անհավանական է»։

mcmanamanmadrid 960x540 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

Այնպես չէ, որ մյուսների ոտքերը ամպոտ էին. Ռոբերտո Կառլոսն ու մյուսները թքած ունեին վերականգնողական մարզումների վրա։ Բրազիլացին ու նրա նոր ընկերը՝ Սիսինյոն, որին համարում էին «նոր Կաֆու», հաճույքով միացավ զվարճանքին։ «Մենք խմում էինք ամեն օր, ամեն հաց ուտելիս։ Առավոտյան ու ցերեկը գարեջուր էր դրված սեղանին։ Միայն երեկոյան էինք սթափվում…ու անցնում գինուն։ Ինչպե՞ս էր մեզ ներվում այդ ամեն ինչը՝ չեմ կարողանում հասկանալ»,- ծիծաղելով պատմել է Ռոբերտո Կառլոսը AS պարբերականին։ Եթե չներվեր այդ ամենը, «գալակտիկոսը», գուցե, ապրեր, սակայն 2003-ին գաղափարի՝ խելահեղ լինելն ավելի զգացվեց:

Բեքհեմի տրանսֆեր + թյուր-ազդեցիկություն + 5 մարզիչներ + բոմբ հանդերձարան = 0 տիտղոս

2003-ի տրանսֆերային պատուհանը վերջնականապես թաղեց մադրիդյան գրանդին, սակայն Պերեսն այդ ժամանակ ոչինչ չէր հասկանում։ Նա միայն առնում էր, առնում ու էլի առնում։ «Բարսելոնան» բերել էր Ռոնալդինյոյին, ինքն ինչպե՞ս կարող էր մնալ առանց թոփ տրանսֆերի։ Այդպես Մադրիդ եկավ Դևիդ Բեքհեմը։ Սակայն դա ոչ թե կազմի ուժեղացում էր, այլ դանդաղեցրած բոմբ թիմի հանդերձարանում։ «Ռեալի» քանդմանը նպաստեց ոչ միայն բուն Բեքսի տրանսֆերը, այլև մի շարք ֆուտբոլիստների վաճառքը։

«Պերեսը չէր սիրում միջակների։ Նրա համար ֆուտբոլիստը կա՛մ պետք է լիներ թոփերի թոփ, կա՛մ երիտասարդ, բայց անչափ հեռանկարային։ Միջինը նրա համար չէր, դրա համար նա ժամանակին ազատվեց Ռեդոնդոյից»,- Պերեսի գործունեությունը վերլուծելիս գրել է AS-ը։ «Զիդանների ու Պավոնների» քաղաքականությունը չաշխատեց, որովհետև հենց 2003-ին թիմից հեռացավ հանդերձարանի ամենաբալանսավորված մարդը՝ Սթիվ ՄակՄանամանը, որը հաջողությամբ լեզու էր գտնում և՛ գլամուր աստղերի, և՛ լրիվ «խակ ջահելների» հետ։ Անգիացին իր հայրենակցի տեղափոխությունը հիշում է ահ ու դողով։

pa 7c35ebe2 f0bf 45de 8ccd 30a7b2db0035 embedded220332570 960x735 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

«Մարզվել հնարավոր չէր։ Նա դեռ չէր եկել, բայց լրագրողները մեզ արդեն զզվացնում էին, մտնում էին մեր անձնական կյանք ու հանուն 1-2 բառի շրջափակում էին մեր տները։ Ռաուլի կինը հայտնի մոդել էր, բայց ստիպված էր փակված մնալ տանը, որովհետև լրագրողները նրան հարցախեղդ էին անելու նրա ամուսնուն պատկանող «7» համարի շապիկի ճակատագրի մասին։ Այդ մեդիաբումը խփել էր նաև ֆաների գլխին. նրանք պատրաստ էին զոհաբերել իրենց գլխավոր կուռքին՝ Ռաուլին, միայն թե «Բեքսը» կրի այդ «7» համարը ու լինի երջանիկ», – անգլիական շոուներից մեկի ժամանակ ասել է Մակմանամանը։

Մեդիագիգանտ Բեքհեմը համեմատաբար հանգիստ Իսպանիայի համար իսկական աղետ էր։ Նրա պատճառով ֆուտբոլիստները հայտնվում էին ցայտնոտի մեջ ու երբեմն հազիվ էին զսպում իրենց ուղղված ոչ պրոֆեսիոնալ հարցերին պատասխանելիս. «Ինձ մի անգամ հարցրին. «ինչու՞ եք Դուք թիմի ավագը, եթե Բեքհեմն ավելի ազդեցիկ է, իսկ գովազդային պաստառում նա 4 անգամ Ձեզանից մեծ է։ Քիչ էր մնում անպատվեի այդ լրագրողին, բայց արագ գիտակցեցի, որ դա իր գործն է ու հենց դա էլ ուզում է ինձանից։ Անտեսեցի ու անցա։ Բայց լավ չէի զգում այդ պահին»,- Marca-ին պատմել է Ռաուլը։

rmdh03 all 28 1 1 1 3 2 2 1 1 960x686 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

Հիմա Փարիզում նման մեդիաբում է. Մեսիի կամ Ռամոսի մասին խոսում են բոլորը։ Ֆաներն արդեն մոռացել են՝ ովքեր են Մարկինյոսը կամ Վերատին ու դի Մարիան։ Չի բացառվում, որ արդեն հիմա թիմի հանդերձարանում խմորումներ են գնում, որոնց մասին մենք ԴԵՌ չգիտենք, բայց իրավիճակը շատ է հիշեցնում «Ռեալին»։ Այնտեղ էլ, այստեղ էլ կան մեդիագիգանտներ, որոնք փչացնում են թիմը ներսից։ Այստեղ էլ, այնտեղ էլ կան մարդիկ, որոնք սիրում են թողնել թիմն ու գնալ կարնավալների կամ գիշերները Counter Strike խաղալ։ Այստեղ պետք է մարզիչ, որը կկարողանա կարգավորել այս ամենը։ Այս հարցում նմանություններ ևս կան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նյուքասլն» առաջարկ է կատարել Զիդանին, ֆրանսիացին պատասխանել է

ՊՍԺ-ի մեկնարկային կազմն «Անժեի» դեմ խաղում

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

Մեսին քննադատել է բրազիլացի մրցավարին

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

Նավասը վնասվածքի պատճառով չի մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա խաղին

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Պոչետինոն՝ Մեսիի ՊՍԺ տեղափոխվելու մասին. «Մտածում էի, թե կատակ է»

Ռոնալդոն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

Ռամոսը բուժզննում է անցել. ապաքինման ժամկետը հայտնի է

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

«Ռեալի» պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան ՉԼ-ի առաջիկա խաղին ընդառաջ

«Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակը՝ ըստ Մաուրիսիո Պոչետինոյի

«Ռեալի» հաջորդ մրցաշրջանի հավանական մարզաշապիկը (լուսանկարներ)

Մբապեն կոմիքսի տեսքով ինքնակենսագրական կթողարկի