ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը - VNews
Բաժիններ

ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը

PSZH Manchester Siti՝ ashkharhi amenatankarzhek khaghy - ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 2 տուր

28 Սեպտեմբեր 2021 - 23:00

2

Պարի Սեն-Ժերմեն

0

Մանչեսթեր Սիթի

1 - 0 Իդրիսա Գեյե - 8`

2 - 0 Լիոնել Մեսսի - 74`

Չեմպիոնների լիգայի 2021-22 մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» միջև այսօր կայանալիք խաղն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային հանդիպումն է:

Երկու կողմերն էլ հայտնի են ահռելի ֆինանսական միջոցներով ու վախենալու աստիճան հզոր մեկնարկային կազմերով:

Transfermarkt-ի տվյալների համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմի արժեքը 1,005 միլիարդ եվրո է, ՊՍԺ-ի կազմի արժեքը՝ 997,25 մլն եվրո:

Եթե երկու թիմերի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գումարենք իրար, կստացվի ավելի քան 2 միլիարդ եվրո: Ասել, որ սա աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային հանդիպումն է, նույնիսկ թերագնահատում կլինի:

ԱՄՌԱՆ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՐԱՆՍՖԵՐԸ

Գաղտնիք չէ, որ թե՛ ՊՍԺ-ն, թե՛ «Մանչեսթեր Սիթին» չեն կարողացել իրենց պատմության ընթացքում գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը: Երկու թիմերն էլ վերջին տարիներին մեծ ներդրումներ են կատարել՝ նպատակին հասնելու համար պարարտ հող նախապատրաստելով:

Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքը, սակայն, կատարեց «Մանչեսթեր Սիթին»՝ ձեռք բերելով Ջեք Գրիլիշին:

25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարեց 117,5 մլն եվրո՝ կնքելով վեց տարվա պայմանագիր:

ՊՍԺ-ի անցկացրած տրանսֆերային պատուհանը կարելի է միայն բացառիկ բառով բնութագրել: Ֆրանսիական ակումբին միացան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Աշրաֆ Հաքիմին, Սերխիո Ռամոսը, Ջանլուիջի Դոնարուման, Վեյնալդումը: Իսկ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսիի մասին էլ չենք խոսում:

1 11 960x528 - ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը

340 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԻԾԸ

Եթե համեմատենք երկու թիմերի հարձակման գծի խաղացողների տրանսֆերային արժեքը, ապա ՊՍԺ-ի հարվածային եռյակն առաջատարն է՝ 340 մլն եվրո ընդհանուր տրանսֆերային արժեքով:

Transfermarkt-ի համաձայն՝ ամենաթանկարժեք խաղացողը ՊՍԺ-ի հարձակման հիմնական եռյակում Կիլիան Մբապեն է՝ 160 մլն եվրո տրանսֆերային արժեքով: Երկրորդը Նեյմարն է՝ 100 մլն եվրո, երրորդը՝ Մեսին՝ 80 մլն եվրո:

«Սիթիի» հարվածային եռյակի ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 270 մլն եվրո(Դե Բրույնե՝ 100 մլն, Ռահիմ Ստեռլինգ՝ 90 մլն եվրո, Ֆիլ Ֆոդեն՝ 80 մլն եվրո):

ՄԵՍԻԻ ԳՈՐԾՈՆԸ

Շատերի համար հետաքրքիր, բայց դեռևս անհայտ է, թե ինչ դերակատարում կունենա Լիոնել Մեսին ՊՍԺ-ում:

Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վստահեցնում է, որ Մեսիի ապաքինումը լավ է ընթանում, բայց արդյոք նա կմասնակցի՞ խաղին, թե՞ ոչ՝ դեռևս ոչ ոք չգիտի: Հստակ է միայն այն, որ արգենտինացին ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաքային ակումբի հայտացուցակում:

Հետաքրքիր հակամարտություն է ձևավորվել նաև Լիոնել Մեսիի ու «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի միջև: Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ Մեսին աշխատել է 2008-2012 թվականների «Բարսելոնայում»՝ պատմության ամենահզոր թիմերից մեկում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին տրիբունայից հետևում է ՊՍԺ – «Անժե» խաղին

ՊՍԺ-ի մեկնարկային կազմն «Անժեի» դեմ խաղում

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

Ֆերան Տորեսը երկար ժամանակով կբացակայի վնասվածքի պատճառով

Ստեռլինգը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայի սահմաններից դուրս

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

Նավասը վնասվածքի պատճառով չի մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա խաղին

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Պոչետինոն՝ Մեսիի ՊՍԺ տեղափոխվելու մասին. «Մտածում էի, թե կատակ է»

Ռամոսը բուժզննում է անցել. ապաքինման ժամկետը հայտնի է

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

Մբապեն կոմիքսի տեսքով ինքնակենսագրական կթողարկի

«Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն ամռանը

Ֆոդեն. «Մեսիի հետ ձկնորսության կգնայի, ու դա կլիներ կյանքիս ամենաերջանիկ օրը»

Դոնարումա. «Սիրտս դեռ պատկանում է «Միլանին»