ՊՍԺ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նեյմարին - VNews
Բաժիններ

ՊՍԺ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նեյմարին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ծանր որակազրկում է սպառնում «Մարսելի» ֆուտբոլիստի գլխին հարվածելու համար։

Բրազիլացին դեպքի վերաբերյալ ասել էր, որ «միակ բանը, որի համար զղջում եմ, այդ տխմարի դեմքին չհարվածելն է»։ Տեղեկությունների համաձայն՝ «Մարսելի» պաշտպանն ամբողջ խաղի ընթացքում ռասիստական բնույթի արտահայտություններ է արել Նեյմարի հասցեին, և բրազիլացին հենց դրա համար է հարվածել նրան։ «Մարսելի» պաշտպանն էլ այսպես է արձագանքել․ «Ռասիզմի համար տեղ չկա: Մաքուր պայքար ու ամենօրյա շփում թիմակիցներիս ու ընկերներիս հետ: Երբեմն դու պետք է սովորես պարտվել ու ընդունել դա խաղադաշտում: Հիանալի: 3 միավոր այսօր: Շնորհակալություն ընտանիք»։

ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Նեյմարին։

«Պարի Սեն Ժերմենն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նեյմարին, որը ռասիսզմի է ենթարկվել մրցակցի ֆուտբոլիստի կողմից։

Ակումբը վերահաստատում է, որ հասարակության մեջ, ֆուտբոլում ռասիզմը տեղ չունի և կոչ է անում բոլորին բարձրաձայնելու ռասիստական յուրաքանչյուր դրսևորում բոլոր ասպարեզներում։

Ավելի քան 15 տարի ակումբը կոշտ պայքարի մեջ է բոլոր տեսակ խտրականությունների դեմ։ Թիմն անհամբերությամբ է սպասում ֆեդերացիայի ուսումնասիրությունների արդյունքին և պատրաստ է աջակցել՝ բացահայտումների համար»,- ասված է թիմի հաղորդագրության մեջ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն կարող է մոտ ապագայում հեռացնել գլխավոր մարզչին

Ռեշֆորդի՝ վերջնամասում խփած գոլը «Յունայթեդին» հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ի դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

ՊՍԺ-ն մի շարք կորուստներով է մոտենում «Յունայթեդի» հետ խաղին

«Մոնակոն» չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած «Մոնպելյեին» (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթեց, Մբապեն՝ դուբլի, Սարաբիան՝ գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին, ֆուտբոլիստը հայտնել է իր ցանկության մասին

ՊՍԺ-ն մի շարք կորուստներ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

Նեյմարը Բրազիլիայի հավաքականում գերազանցել է Ռոնալդոյին

Որ ակումբներն են ամենաշատը ծախսել՝ իրենց այսօրվա կազմն ունենալու համար

ՊՍԺ-ն կարող է պաշտոնից ազատել գլխավոր մարզչին. նոր թեկնածուի անուն է շրջանառվում

Առանց Պոգբայի․ «Ռեալի» 3 գլխավոր տրանսֆերային նպատակները