fbpx

ՊՍԺ-ն սահմանել է Նեյմարի տրանսֆերային արժեքը

ՊՍԺ-ն համաձայնության է եկել Նեյմարի հետ և պատրաստ է ամռանը 200 միլիոն եվրոյի դիմաց բրազիլացուն բաց թողնել հետ՝ Լա լիգա: Այս մասին հաղորդում է Կատալոնիայի մայրաքաղաքում հայտնի Betevé հեռուստաընկերությունը:

Լուրեր են շրջանառվում, որ Անդրե Կյուրին՝ «Բարսելոնայի» ներկայացուցիչներից մեկը, որը նաև մոտ է Նեյմարի և նրա ընտանիքի հետ, անցյալ շաբաթ Լոնդոնում հանդիպել է բրազիլացուն և քննարկել նրա հավանական վերադարձը Կատալոնիա:

Թեև հարձակվողի համար առաջնայինը կրկին կապտանռնագույն մարզաշապիկ հագնելն է, բայց ո՛չ նա, ո՛չ էլ նրան մոտիկ կանգնած մարդիկ չեն բացառել խաղացողի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:

«Բարսայի» համար Նեյմարին վերադարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը խաղացողի համար սահմանված գինն է: Հաջորդ տարի Նեյմարը 27 տարեկան է դառնալու և կատալոնական ակումբը կարող է չցանկանալ 200 միլիոն եվրո վճարել նրա համար: Նույնը վերաբերում է նաև  Մադրիդի «Ռեալին»:

ՊՍԺ-ն, իր հերթին, կարող է շահագրգռված լինել Նեյմարի վաճառքով՝ հաշվի առնելով ֆինանսական ֆեյր-փլեյի հետ ակումբի ունեցած խնդիրները, ինչպես նաև Կիլիան Մբապեի հրաշալի խաղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական․ Լուիշ Նանին նոր ակումբ ունի (տեսանյութ)

«Լիոնի» մարզիչն ընդամենը մեկ բառով է բնութագրել Մեսիին

Մարսելոն զվարճալի սանրվածքով լիաթոք ծիծաղ է պարգևել թիմակիցներին (տեսանյութ)

«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն պայքարի է դուրս եկել Մեսիի և Ռոնալդուի հետ

«Այաքսի» տաղանդի համար կռիվը շարունակվում է. Պայքարին միանում է «Արսենալը»

Համեստ «Ժիրոնան»՝ ահեղ «Ռեալի» և «Բարսելոնայի» սարսափ

Ոչինչ բացառված չէ. Նեյմարի հոր հայտարությունը ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ն հաղթանակ կորզեց «Սենտ-Էտյենի» դեմ խաղում (տեսանյութ)

Սոլարի․ «Մենք շարունակում ենք պայքարել 3 գավաթների համար»

Կուրտուան հայտնել է, թե ինչու Բեյլն ու Կրոսը չեն մասնակցել թիմի ընթրիքին

Նեյմար․ «Նրանք, ովքեր Ֆրանսիայի առաջնությունը թույլ են համարում, սխալվում են»

«Ռեալը» 7-րդ պարտությունը կրեց Լա Լիգայում․ Ռոնալդուի հետ նման բան չէր եղել

60 մլն ֆունտ Գենդուզիի համար․ ՊՍԺ-ն փոշմանել է

Վալվերդե․ «Չեմ լարվում, երբ Մեսին պատրաստվում է 11 մետրանոց իրացնել»

Ռամոսն առաջին ֆուտբոլիստն է, որ 20 անգամ կարմիր քարտ է ստացել Լա Լիգայում (տեսանյութ)

Կարևոր վերադարձ․ «Բարսելոնայի» հայտացուցակը «Լիոնի» հետ խաղի համար