-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» աջ պաշտպան Էմերսոնը, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Բետիսի» կազմում, կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն թիմում խոշոր փոփոխություններ է ծրագրել և դրա շրջանակում ցանկանում է հրավիրել 22-ամյա ֆուտբոլիստին, գրում է Sport.es-ը։
Փարիզցիները պատրաստ են 25 միլիոն եվրո վճարել բրազիլացու համար։ «Բլաուգրանան» համաձայն է այդ գնի դիմաց բաց թողնել Էմերսոնին։
Կատալոնական ակումբը 2019 թվականի ամռանն է 12 միլիոն եվրոյով «Ատլետիկո Մինեյրոյից» ձեռք բերել լատերալին և անմիջապես վարձակալության ուղարկել «Բետիս»։ Անդալուզցիները երկու տարվա համար վճարել են 6 միլիոն եվրո։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո