-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ն պատրաստ է բավական շահավետ պայմանագիր առաջարկել Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին՝ հաղորդում է Onda Cero-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը նախատեսում է իսպանացի պաշտպանին եռամյա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձի չափով:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» և Սերխիո Ռամոսի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: Կողմերը դեռևս չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ռեալն» ու ՊՍԺ-ն ընդհանուր համաձայնություն ունեն, ըստ որի՝ երկու թիմերը չպետք է շահագրգիռ առաջարկներ կատարեն միմյանց ֆուտբոլիստներին: Այս պարագայում ևս նշվում է, որ Ռամոսը կարող է ՊՍԺ տեղափոխվել միայն այն դեպքում, եթե ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստներից մեկը համալրի «Արքայական ակումբի» շարքը:
34-ամյա Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում 14 խաղի է մասնակցել՝ դառնալով երկու գոլի հեղինակ: Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: Հունվարի 1-ից ֆուտբոլիստն այլ ակումբի հետ ակտիվ բանակցություններ վարելու իրավունք ունի:
Աղբյուր. Երկպառակություն՝ «Ռեալի» հանդերձարանում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո