ՊՍԺ-ն ցանկանում է իր հարձակվողին պահել թիմում - VNews
Բաժիններ

ՊՍԺ-ն ցանկանում է իր հարձակվողին պահել թիմում

Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել հարձակվող Մաուրո Իկարդիին։ Արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին»։

Իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ կողմերը սկսել են բանակցությունները տրանսֆերը լիարժեք իրականացնելու վերաբերյալ։ Փարիզեցիները պատրաստ են «Ինտերին» վճարել 50 միլիոն եվրո։ Եվս 10 միլիոն եվրո կավելացվի «ներաձուրիների» հաշվին զանազան հավելավճարների տեսքով։ «Ինտերն» առայժմ չի համաձայնել այս առաջարկին, քանի որ նախորդ տարի՝ վարձավճարային պայմանագիր կնքելիս, Իկարդիի՝ հնարավոր տրանսֆերի արժեքը 70 միլիոն եվրո է նշվել։

Ամենայն հավանականությամբ, ցանկություն հայտնելով թիմում պահել Մաուրո Իկարդիին՝ ՊՍԺ-ն վերջնականապես որոշել է հրաժարվել թիմի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիի ծառայություններից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները «Ինտերի» հետ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ

3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

Պաշտոնական․ Կիմպեմբեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

«Ինտերում» Կոնտեին կարող է փոխարինել մեկ այլ անվանի մասնագետ

«Ատալանտայի» նախագահը՝ ՊՍԺ-ի հետ խաղի մասին. «Մեզ համար դա նման կլինի դպրոց գնալուն»

«Ինտերը» 86-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով զրկվեց հաղթանակից (տեսանյութ)

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

«Բարսելոնան» ու ևս 2 ակումբ հետաքրքրված են Գենդուզիի տրանսֆերով

«Ինտերին» գոլ է խփել 18-ամյա փախստականը. Մուսա Ջուվարայի ոգեշնչող պատմությունը

Ժունինյո․ «Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց միայն փողի պատճառով»

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

«Ինտերը» դրամատիկ խաղում պարտություն կրեց «Բոլոնիայից» (տեսանյութ)

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»