fbpx

ՊՍԺ-ում կրքերը թեժանում են. Տուխելն արդեն ֆուտբոլիստներին է մեղադրում

ՊՍԺ-ի՝ որպես Ֆրանսիայի չեմպիոն հռչակվելն արդեն զավեշտալի կերպով հետաձգվում է: Փարիզյան ակումբը Ֆրանսիայի ամբողջ առաջնությունում մինչև 30-րդ տուրը կրել էր ընդամենը մեկ պարտություն, որից հետո կրեց 2 անընդմեջ պարտություն՝ այն դեպքում, որ եթե անգամ մեկ միավոր վաստակեր այդ երկու խաղերից մեկում, կդառնար Ֆրանսիայի չեմպիոն:

«Նանտից» 3-2 հաշվով կրած պարտությունից հետո Տուխելը բավական զայրացած է արտահայտվել սեփական ֆուտբոլիստների հասցեին:

«Շատ վատ ենք խաղում, կարող էինք պարտվել 4-1 կամ 5-1 հաշվով: Այս պարտությունը շատ ավելի վատն էր, քան «Լիլից» կրած պարտությունը: Այն հանդիպման 60 րոպեների ընթացքում վերահսկում էինք գնդակը, իսկ այս խաղում ոչինչ չենք արել: Այսպես հնարավոր չէ հաղթել: Առհասարակ, ես պաշտպանում եմ իմ խաղացողներին, սակայն հիմա դա անելն անհնար է:

Մբապեին չհայտավորելն իմ որոշումն էր: Չեմ պատրաստվում որևէ բացատրություն տալ: Դա է իմ որոշումը և վերջ:

Այդուհանդերձ այս խաղից ես մի բան հասկացա. Մբապեի դիրքում մրցակցություն պարզապես չկա: Չկա մի ֆուտբոլիստ, որ կկարողանա խաղալ եզրից ու կատարել իր աշխատանքը», – եզրափակել է գերմանացին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Տուխելը պատժելու է Մբապեին իր խոսքերի համար

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լիոնել Մեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

ՊՍԺ-ն պարտությամբ ավարտեց Ֆրանսիայի առաջնությունը (տեսանյութ)

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

Տուխելը չի բացառում, որ Մբապեն ու Նեյմարը կհեռանան ՊՍԺ-ից

Մբապե՞, թե՞ Նեյմար. Ով է ավելի խելացի դել Բոսկեի կարծիքով

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ․ «Ի՞նչ է ուզում Մբապեն, ավագ դառնա՞լ»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Դե Խեան կարիերայի շարունակության այլ տարբերակ է նախընտրում

ՊՍԺ-ն չի ուզում հրաժարվել Մբապեից, բայց տրանսֆերային արժեք սահմանել է

Մբապեն ՊՍԺ-ում կմնա միայն 2 պայմանով

Մբապեի զայրութի պատճառը ՊՍԺ-ում պարզվել է

«Մբապեն ցանկանում էր հեռանալ «Ռեալ», բայց ստիպեցինք նրան մնալ». Էմերի

Մբապե․ «Խաղադաշտում է պետք ցույց տալ, պատրաստ ես «Ոսկե գնդակին», թե ոչ»

Հայտնի է Ֆրանսիայի առաջնության լավագույն և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Մբապեն՝ Մեսիի հետ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքի մասին. «Նրա դուբլից հետո գնացի քնելու»

«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն դեռևս շանսեր ունի գերազանցելու Մեսիին