«Փուչիկն ընկավ սեղանի տակ, մի օր-մի օր գըմփ». Ինչու՞ Կոնտեի «Ինտերը» չի դառնա Իտալիայի չեմպիոն - VNews
Բաժիններ

«Փուչիկն ընկավ սեղանի տակ, մի օր-մի օր գըմփ». Ինչու՞ Կոնտեի «Ինտերը» չի դառնա Իտալիայի չեմպիոն

Կալչոն այս տարի երևի թե, ամենահետաքրքիրն է վերջին միլիոն տարվա ընթացքում: Մրցաշրջանի մեկնարկից առաջ հիասքանչ ձեռբերումներ կատարած «Ինտերը» հենց առաջին տուրից ցույց տվեց, որ այս տարի «Յուվեն» կիսաքնած չի կարողանալու հաղթել սկուդետոն: Միլան քաղաքը ներկայացնող երկու թիմերից մեկը վերադառնում է չեմպիոնական պայքար: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ուիքենդին՝ Ա սերիայի 24-րդ տուրի՝ «Լացիո» – «Ինտեր» խաղում, լիարժեք արտացոլում է «ներաձուրինեի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թաքնված «լուզերությունը»:

Եթե հետ նայենք, Անտոնիո Կոնտեն իր կարիերայում ունեցել է 3 լուրջ նվաճում. 2011/2012 մրցաշրջանը «Յուվենտուսի» հետ: Այդ տարի «բյանկոներիները» 7-րդ տեղից թռան առաջին տեղ: Հենց այդ օրվանից Իտալիայում գահին բազմած է «Ծեր սինյորան»: Սակայն պետք է նաև արձանագրել, որ չեմպիոնական առաջին տարում «Յուվեն» երկրի սահմաններից դուրս չէր գալիս ու նյարդեր չէր վատնում միջազգային մրցաշարերում: Բացի դրանից՝ 2011 թվականի համար 100 միլիոն քամուն տալը տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ ներդրում էր:

Կոնտեն թվացյալ հաջողություն գրանցեց նաև «Աձուրայի» ղեկին: Իսկ Եվրո 2016-ի ընթացքում իր գլխավորած հավաքականի հաղթանակն այդ ժամանակ Եվրոպայի դեռևս գործող չեմպիոն իսպանացիների նկատմամբ գերազանց «թոզ փչել էր» երկրպագուների աչքին, քանի որ հաջորդ փուլում՝ Գերմանիայի հետ խաղում Իտալիան միայն պատահականության ու Բուֆոնի գերազանց խաղի շնորհիվ հասավ մինչև 11 մետրանոց հարվածաշար, որտեղ աշխարն ականատես եղավ ամենատարօրինակ ու լեգենդար դարձած թափավազքին:

Եվ իհարկե, Կոնտեի գերակայությունն Անգլիայում «Չելսիի» հետ: Գալ անծանոթ առաջնություն, ներդնել այդ առաջնության համար խորթ տակտիկա ու դառնալ չեմպիոն՝ ամեն մեկը չէ, որ կարող է: Սակայն այստեղ կրկնվում է նույն «Յուվեի» պատմությունը. տրանսֆերներ ու ազատ գրաֆիկ ու եվրոպական մրցաշարերին չմասնակցելը զգալիորեն հեշտացնում էր նրա գործը: Փաստացի՝ միայն այս 3 նվաճումները նրան դարձրեցին աշխարհի ամենամեծ հեղինակություն ունեցող մասնագետներից մեկը: Բայց իրականում նրա ձախողումներն ու մինուսներն անհամեմատ ավելի շատ են:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Պերիշիչը «Բավարիային» կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» սուպերփոխանակում են պատրաստում

Ինչ մեկնարկային կազմ կունենա Պիռլոյի «Յուվենտուսը». AS-ի տարբերակը

Ռոնալդուին մոտ կանգնած աղբյուրներն արձագանքել են ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» տեղափոխության լուրին

Պիռլո. «Յուվենտուսն» այդ ֆուտբոլիստի կարիքն ունի՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար»

Աղբյուր. «Յուվենտուսը» Ռոնալդուին առաջարկել է «Բարսելոնային»

Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

Լակազետը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

Դավիդ Սիլվան կխաղա Ա սերիայում

«Յուվենտուսը» ևս մեկ ֆուտբոլիստի դռան կողմը ցույց կտա

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

10 տարի անց. «Ինտերին» վերջապես դա նորից հաջողվեց

«Ինտերը» 2 արագ գոլերի հաշվին հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «ՄՅՈՒ» – «Կոպենհագեն», «Ինտեր» – «Բայեր». Մեկնարկային կազմեր