«Պուպո՞ւշ քայլ, թե՞ լրջագույն մեսիջ». Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալիս երեխաների հետ - VNews
Բաժիններ

«Պուպո՞ւշ քայլ, թե՞ լրջագույն մեսիջ». Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալիս երեխաների հետ

Ֆուտբոլում առհասարակ, և ֆուտբոլիստները մասնավորապես ունեն սովորություններ, որոնք միշտ չէ, որ կարելի է բացատրել՝ դիմելով պարզ սիլոգիզմի օգնությանը։ Օրինակ, ո՞վ կարող էր օդից գուշակել, թե ինչու՞ էր Կայլ Ուոքերը պատռում իր գուլպաները։ Ովքեր տեղյակ չեն ինչի մասին է խոսքը՝ խնդրեմ։

Հիմա ժամանակն է հասկանալու ևս մեկ երևույթ, որը շատերի կողմից ընկալվում է տարբեր կերպ։ Բոլորս էլ ֆուտբոլ դիտելես միանշանակ նկատել ենք, որ խաղացողների հետ դաշտ են դուրս գալիս երեխաները (Բարձրագույն խմբին սա, իհարկե, չի վերաբերվում)։ Ամեն անգամ, երբ ռեժիսորներն այդ հիացած դեմքով երեխաներին որսում են կադրում, բոլորս կամ ասում ենք «երանի քեզ, բալիկ ջան՝ Մեսիի կողքին ես կագնած» կամ էլ «հաճելի է, որ երեխաների երազանքները իրականանում են»։ Սակայն իրականում ամեն այսքան պուպուշ չէ, որքան մենք ենք կարծում։

Տարիներ, շատ տարիներ առաջ ֆուտբոլիստները դաշտ էին դուրս գալիս լրիվ միայնակ (Բարձրագույն խմբում ոչինչ չի էլ փոխվել)։ Դրա ակունքները պետք է փնտրել այնտեղ, որտեղ ժամանակին հայտնագործվել է ֆուտբոլը։ Առաջին անգամ երեխաների հետ դաշտ դուրս գալու սովորությունը ի հայտ է եկել Անգլիայում։ Ընդ որում, հիմքում ամենևին էլ երեխաների երազանքներն իրականացնելու կամ երեխաների իրավունքները պաշտպանելը չի եղել։

Ժամանակի ընթացքում, ֆուտբոլի զարգացման և տարածման հետ մեկտեղ, աճում էր զարգանում էր նաև ֆանատական շարժումը։ Ցավոք, ակտիվ և նվիրված ֆանատների կողքին իր ճանապարհն էր հարթում նաև ֆուտբոլային խուլիգանիզմը։ Տաքարյուն երկրպագուները հանդիպումները վերածում էին ռազմի դաշտի, ավիրում էին մարզադաշտերն ու վնաս հասցնում միմյանց։ Նման պայմաններում ընտանիքով ստադիոն հաճախելը դառնում էր վտանգավոր։ ԱՊԼ-ի ղեկավարությունը գտավ լուծում, որն առաջին հայացքից արժանացավ զարմանքի ու քննադատության։

Որոշվեց, որ յուրաքանչյուր թիմի ավագ խաղադաշտ է դուրս գալու մի երեխայի ձեռքը բռնած։ Մրցաշարի ղեկավարությունը կարծում էր, որ ֆուտբոլիստների հետ երեխա խաղադաշտ դուրս բերելը կարող է ստիպել խուլիգաններին մի պահ մտածել անկարգություն հրահրելուց առաջ։ Հույս կար, որ երեխաները կարող էին ստիպել ագրեսիվ նպատակներ ունեցող ֆաներին չգնալ ճակատագրական հետևանքներ ունեցող քայլերի ու մասսայական ծեծկռտուք չհրահրել, այլ հանդիպմանը հետևել էլի ակտիվ, բայց անվտանգ պայմաններում։

ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն, տեսնելով, որ այս ակցիան լայն արձագանք է գտնում և օր-օրի արժանանում է բուռն գովեստի, որոշեցին այն ևս «իրենցով» անել։ Երեխաների՝ այսօրվա ֆորմատով դաշտ դուրս գալն առաջին անգամ փորձարկվել է ուղիղ 20 տարի առաջ՝ Եվրո 2000-ի հանդիպումների ժամանակ։ Բելգիայում և Հոլանդիայում կայացած հանդիպումներից առաջ առաջին անգամ բոլոր ֆուտբոլիստներին խաղադաշտում ուղեկցում էին երեխաները։ Արդյունքն աշխատեց կիսով չափ. դաշտում կռիվ-ղալմաղալ չեղավ, սակայն փոխարենը, խմբային փուլից դուրս մնալուց հետո, փաբերում ու սրճարաններում հավաքված անգլիացի ֆաները բախումներ ունեցան ոստիկանների հետ։

2000-ականներին ակցիան ավելի լայն թափով սկսեց զարգանալ։ Մասնավորապես, ՖԻՖԱ-ն համագործակցության հուշագիր ստորագրեց ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ։ Կարճ ժամանակ անց, համատեղ ուժերով նրանք կյանքի կոչեցին «Say Yes for Children» ծրագիրը, որը կոչված էր պաշտպանելու աշխարհում բոլոր երեխաների իրավունքները։ Վերջերս էլ ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային կառույցները սկսել են ուշադրություն դարձնել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը։ 2014-ի Մունդիալի ժամանակ ֆուտբոլիստները դաշտ էին դուրս գալիս հենակներով ու անվասայլակներով տեղաշարժվող երեխաների հետ։ 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խաղերից մեկից առաջ Ռոնալդուն դուրս եկավ խաղադաշտ սահմանափակ կարողություններ ունեցող երեխայի հետ, արարողությունից հետո պորտուգալացին գրկեց նրան ու համբուրեց ճակատը։

Ժամանակակից ֆուտբոլային աշխարհում երեխաները սկսել են անհամեմատ ավելի լուրջ դեր խաղալ։ Ֆուտբոլով զբաղվող ցանկացած երեխայի համար հարկավոր է ստեղծել այնպիսի կերպար, որից կարելի է նոր բաներ սովորել։ Ի տարբերություն 90-ականների, երբ երեխաները դաշտում ֆուտբոլից զատ տեսնում էին նաև դաժան կռիվներ, հիմա նրանք ունեն իրենց աչքի առաջ ավելի դրական օրինակներ։ Ակումբների ղեկավարներն ամեն կերպ ցանկանում են սերտ պահել պատանի երկրպագու/ակադեմիայի սան – ֆուտբոլիստ կապը։ Այդ առումով իհարկե առանձնանում է «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբն իր սաների ու փոքրիկ ֆաների համար պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ ու ակցիաներ ֆուտբոլիստների ու մարզիչների հետ։

Երեխաների հետ ամենաթույն պատմությունները սակայն կապված են Լորենցո Ինսինյեյի հետ։ Իտալացի եզրային հարձակվողի հասակն ընդամենը 163 սմ է։ Մի քանի անգամ խաղադաշտ դուրս գալու համար նրան բաժին էր հասել երեխաներից ամենաբարձրահասակը։ Կադրում առավել քան զավեշտալի էր երևում, երբ տեսախցիկը հերթով ֆիքսում էր շարքով կանգնած ֆուտբոլիստներին, որտեղ Ինսինյեն պարզապես չէր երևում իրենից բարձրահասակ երեխայի հետևում։

Ժամանակի ընթացքում իտալացի ֆուտբոլիստը սկսեց դա թրոլ անել՝ արդեն միտումնավոր դաշտ դուրս գալով ամենաբարձրահասակ երեխայի հետ։ Եվ քանի որ նա սովորություն ունի վերջինը դուրս գալու հանդերձարանից և կագնելու շարքի վերջում, երեխան, որի ձեռքը բռնած նա դուրս գալիս դաշտ, կագնում է ոչ թե նրա առջևում, այլ նրա կողքին։

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

ՖԻՖԱ-ն ծրագրում է ռոբոտներին օգտագործել որպես եզրային մրցավարներ

Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ժամանակացույցը

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը

Աղբյուր․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչից սկսած մնացած խաղերը կանցկացվեն 12 օրում

«Այաքսը» ներկայացրել է իր նոր, տպավորիչ արտագնա մարզազգեստը (ֆոտո)

CAS-ը «Սիթիի» բողոքարկման վերաբերյալ որոշում կկայացնի հուլիսի առաջին կեսին

«Ռեալը» կապ է հաստատել վան դե Բեկի գործակալի հետ

Այսօր սկսվում է ֆուտբոլի մեծագույն դատերից մեկը՝ «Ման Սիթին» ընդդեմ ՈՒԵՖԱ-ի. Ինչո՞ւ է դա այդքան կարևոր ու ի՞նչ է լինելու

ՈՒԵՖԱ-ն Լիգա 1-ին առաջարկել է փլեյ-օֆֆ հանդիպումներ անցկացնել՝ չնայած ՊՍԺ-ի չեմպիոնությանը

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցկացվել եվրոպական լավագույն մարզադաշտերից մեկում

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը ավարտելու մի քանի տարբերակ ունի

ՈՒԵՖԱ-ն թուրքական ակումբին մեկ տարով զրկել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից

«Եթե նա չլիներ, ես չէի խփի այդ փառահեղ գոլը». Բեքհեմի ու փոքրիկ աղջկա ոգեշնչող պատմությունը

Դարձե՞լ է Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ)

ՖԻՖԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել ֆուտբոլիստների ակցիաների վերաբերյալ