Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը «Սևիլիայի» դեմ գավաթային հանդիպումից (3:0) հետո պատասխանել է անդալուզցիների ֆուտբոլիստ Սուսոյին:
Այդ թիմերի միջև առաջին մրցավեճից հետո կիսապաշտպանն իր թվիթերյան էջում կիսվել էր «բլաուգրանայի» պատանի խաղացող Պեդրիի խոսքերով, որը ասել էր, որ Ժորդի Ալբայի նկատմամբ տուգանային հրապարակում խախտում է եղել: Սուսոն այդ լուրը մեկնաբանել էր լացելու էմոջիներ տեղադրելով:
«Բարսելոնայի» քամբեքից և եզրափակիչ դուրս գալուց հետո Պույոլն իր էջում կիսվել է Սուսոյի այդ հրապարակումով և գրել. «Բարի գիշեր»:
«Կապտանռնագույնները» դուրս են եկել եզրափակիչ, որտեղ մրցելու են «Լևանտե» – «Ատլետիկ» զույգի հաղթողի հետ:
Buenas noches! https://t.co/p08xfVWMiz
— Carles Puyol (@Carles5puyol) March 3, 2021
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո