«Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից - VNews
Բաժիններ

«Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից

15931780584040 - «Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:05

-

-

Վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն խոսվում էր, որ «Յուվենտուսը» ու «Բարսելոնան» բանակցում են կիսապաշտպաններ Արտուրի ու Միրալեմ Պյանիչի փոխանակման շուրջ։ Ամենահակասական շշուկներից ու թեժ քննարկումներից հետո երեկ վերջապես երկու տրանսֆերն էլ կայացավ, բայց որպես երկու առանձին գործարք։ Բրազիլացիու դիմաց իսպանացիները ստանալու են մոտ 72 մլն. եվրո, բոսնիացին էլ արժեցել է 60 մլն. եվրո։ Այդուհանդերձ, երկրպագուների մտքում սա կմնա որպես փոխանակման գործարք երկու ակումբների միջև, ֆուտբոլիստներին էլ անընդհատ կհամեմատեն, ինչպես Մխիթարյանին ու Սանչեսին։

Փորձենք հասականալ՝ ինչ կշահեն թիմերն այս տրանսֆերից, ինչով է նպատակահարմար նրանց ձեռքբերումը։ Բացի դրանից՝ կդիտարկենք նաև բացասական կողմերը, վնասներն ու խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ։ Ի դեպ, վերլուծելիս կարող ենք բացահայտել նաև այլ՝ մինչև հիմա չքննարկված տեսանկյուն, ինչը կարող է տրամաբանության գիծ հաղորդել այս, թվացյալ անտրամաբանական գործարքին։

Արտուրը՝ «Յուվենտուսում». դրական կողմեր

arthur juventus 960x540 - «Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից

Բրազիլացի կիսապաշտպանն ընդամենը 24 տարեկան է, ծաղկուն շրջան է ցանկացած ֆուտբոլիստի համար։ Տեղափոխվելով «Յուվենտուս»՝ Արտուրը կարող է դառնալ Մաուրիցիո Սարիի այն բաղձալի ֆուտբոլիստը, որը այս պահին իր թիմում չունի։ Սարիի խաղի սիրահարները կհաստատեն, որ նրա գլխավորած բոլոր թիմերի առանձնահատկությունը գնդակ վերահսկելն է։ «Նապոլիում» ու «Չելսիում» աշխատելու տարիներին նրա ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան այսօր՝ Թուրինում։ Բավական է նշել, որ Նեապոլում աշխատելու տարիներին նրա թիմի՝ գնդակ պահելու միջին տոկոսայինը 60% է, «Չելսիում»՝ 59%: Սակայն «Յուվենտուսում» պատկերն այլ է։

«Յուվեն» ոչ միայն աշխարհի լավագույն թիմերից մեկը չէ այս ցուցանիշով, այլև հայրենիքում է զիջում որոշ թիմերի։ Ստացվում է՝ Սարին չունի խաղացող, որը կկարողանա գնդակ խաղարկել, պահել, տնօրինել ամբողջ խաղը։ Իհարկե, Սարին մեծագույն հաճույքով «Յուվե» կբերեր Ժորժինյոյին։ Արտուրը Ժորժինյոյից պակասը չէ, եթե ոչ ավելին։ Պարզապես նրան պետք է տալ հնարավորություն իրեն դրսևորելու համար։ Այնպես չէ, որ «Յուվեի» կիսապաշտպանները վատն են, բայց Սարին իր ուզածին հասնելու համար կամ պետք է երկար ժամանակ պահանջեր, կամ էլ փոխեր միջին գծի խաղացողներից մի քանիսին։

maurizio sarri jorginho chelsea europa league 2019 mvsg2l4q5l5zz7lvb5wd8ka6 960x540 - «Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից

Գործնականում եթե նայենք, այսօր «Յուվենտուսի» կիսապաշտպանությունում չկա որևէ ֆուտբոլիստ, որը կարող է դիտարկվել որպես հեռանկարային խաղացող կիսապաշտպան, որը կանի այն, ինչ ուզում է Սարին։ Ու անել դա տևական ժամանակ։ Պյանիչն ավելի շատ հենակետային է, Մատուիդին գնդակ պահող չէ, Բենտանկուրը չի ձգում մակարդակով, Ռեմզին այլևս երեկվա երիտասարդը չէ, Ռաբիոն էլ չի ցանկանում մնալ Թուրինում։ Ստացվում է՝ կենտրոնում իր մտահղացումներն իրականացնելու համար Սարին չունի անհրաժեշտ դերակատար։

Արտուր Մելոն գործնականում կարող է խաղալ կենտրոնական կիսապաշտպանի հետ առնչվող ցանկացած դիրքի հետ։ Նրա շնորհիվ Սարին կարող է ամեն խաղի այլ կերպ օգտագործել Յուվեի կիսապաշտպանությունը, խաղալ 4-3-3, 4-2-3-1 կամ անգամ 3 պաշտպանով տակտիկայով։ Արտուրը կարող է գործել կիսպաշտպանության խորքից, կատարել առաջին լավ փոխանցումը, կենտրոնական շրջանի մոտ վերահսկողություն սահմանել, դիրքավորել թիմակիցներին։ Մի փոքր առջևից կամ թիկունքից խաղալու փորձ Արտուրը քիչ ունի, սակայն մի քանի խաղ փորձարկվելուց հետո ավելի կհմտանա։

Բացասական կողմեր

204474 - «Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից

72 մլն. եվրո ու 10 մլն. եվրո բոնուսների տեսքով մեկ ֆուտբոլիստի համար. համաձայնեք գումարը խոշոր է և դա այն դեպքում, երբ մենք խոսում ենք համատարած խնդիրների, ճգնաժամների մասին։ Կանխատեսումներ էին արվել, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չեն լինի աստղաբաշխական գներով տրանսֆերներ, սակայն եթե Արտուր Մելոն այդքան արժե, Ջեյդոն Սանչոյի համար «Դորտմունդը» կարող է հանգիստ մի 200 միլիոն կրակել։

Բացի ֆինանսական բաղկացուցիչից, կա ֆուտբոլիստի հարմարվելու խնդիր։ «Յուվեում» ամեն ֆուտբոլիստ չէ, որ գալուց հետո անմիջապես դառնում է թիմի առաջատար։ Անգամ լեգենդար Բուֆոնն ու թիմի ներկայիս տնօրեն Պավել Նեդվեդը չկարողացան առաջին ամիսներին ցույց տալ իրենց լավագույն խաղը, իսկ ամենաթարմ օրինակը Մատեյս դե Լիխտինն է. հոլանդացու վրա մեծագույն ճնշում եղավ, ինչի տակից նա դուր չեկավ ու դեռևս չավարտված մրցաշրջանում նա ցույց տվեց իր մակարդակից զգալի ցածր ֆուտբոլ։ Նույնը կարող է սպառնալ նաև Արտուրին։

arthur melo barcelona 1gyrksyrmdaapz7sqdwfze687 960x540 - «Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից

Գալով Թուրին՝ նա իր ուսերին լուրջ պարտականություն է վերցնելու՝ վերահսկելու այն խառնաշփոթը, որը կոչվում է «Յուվենտուսի» կիսապաշտպանություն։ Ամեն խաղի համար նա ստանալու է հատուկ ցուցում Սարիից, ինչը լրացուցիչ ճնշում է։ Էլ ավելի բարդ է ընկալել, որ նրա կարիերան կարող է չզարգանալ Թուրինում։

Սակայն «Յուվեի» երկրպագուներն ավելի շատ զայրացած են Պյանիչի վաճառքից, ոչ թե Արտուրին ձեռք բերելուց։ Եթե վաճառվեր, օրինակ, Սամի Խեդիրան կամ Ռոդրիգո Բենտանկուրը, ու նրա փոխարեն ձեռք բերվեր Արտուրը, խնդիր չէր լինի, սակայն Սարին հրաժարվում է իր թիմի ակնհայտորեն լավագույն կիսապաշտպանից (և դա այն դեպքում, որ Պյանիչը զիջել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատ, ու միևնույնն է, համարվում է լավագույն կիսապաշտպանը)։ Նրա վաճառքով կարող է քանդվել առանց այն էլ ոչ ուժեղ կիսապաշտպանությունը։ Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ, երբ «Միլանը» վաճառեց Պիռլոյին։ «Ռոսոներիները» ում ասես բերեցին, բայց նրանցից ոչ մեկը Պիռլոյին անգամ մոտ էլ չէր։ Նույն բանը կարող է տեղի ունենալ այսօր «Յուվեում»։

Սետյենը՝ Արտուրի հեռանալու մասին․ «Հուսով ենք՝ մինչև վերջին օրը նա կխաղա ամբողջական նվիրումով»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռոնալդուն այսօր կվերադառնա Թուրին

«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ռոմայի» տրանսֆերային թիրախ

Կումանը խոսել է Դեպայի առաջին գոլի և «Բարսելոնայի» հաղթանակի մասին

«Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային», Դեպայն առաջին գոլը խփեց նոր թիմում (տեսանյութ)

Նեդվեդը կարճ, բայց հստակ պատասխան է տվել Ռոնալդուի ապագայի մասին հարցին

Կմիանա՞ր «Բարսային», եթե Կումանն այնտեղ չլիներ․ Դեպայի պատասխանը

«Չհավատացի աչքերիս, երբ տեսա «Բարսելոնայի» ուղարկած նամակը»․ Ֆերնանդեսը՝ պայմանագրի խզման մասին

Սանչո․ «Այն, ինչ նա արել է իր կարիերայում, ֆանտաստիկա է»

«Լիվերպուլը» 100 մլն է առաջարկել «Յուվենտուսի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը շտապում է հեռանալ թիմից. ակումբը նրա հետ հույսեր չի կապում

Մեսին ընդդե՞մ Ռոնալդուի. «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» մրցելու են գավաթային խաղում

Բուսկետսը, Ալբան ու Ռոբերտոն հրաժարվել են աշխատավարձի կրճատումից

Կհեռանա՞ Գրիզմանը․ Լապորտան պարզաբանել է տրանսֆերային շշուկները

Վեյնալդում. «Բարսելոնայի» երկրպագու եմ»

Երբ խաղադաշտ կվերադառնա Անսու Ֆատին

«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել 17-ամյա պաշտպանի հետ, հրաժարագինը՝ 500 մլն եվրո