fbpx
Բաժիններ

«Փոքր աշխարհի մեծ հրաշամանուկները». ԵՎՐՈ Մ19 բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը.

Երևանում ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Զինվում ենք համբերությամբ, առնում մանրադիտակը, թուղթն ու գրիչը (հին սերունդը) և գրի առնում բոլոր այն հրաշամանուկների անունները, ում խաղով հիանում ենք: Ընդամենը մի քանի տարի անց նրանք դառնալու են եվրոպական ֆուտբոլի ապագան: Վաղը-մյուս օրը գլուխ գովելու առիթ ենք ունենալու. այս կամ այն ֆուտբոլիստը, որն, օրինակ 5 տարի հետո ստանալու է «Ոսկե գնդակը», միջազգային ճանաչում է ստացել Երևանում կայացած ԵՎՐՈ Մ19-ի մրցաշարում:

Քիչ չեն այն դեմքերը, որոնք մասնակցել են մրցաշարի նախորդ խաղարկություններին որպես տաղանդավոր, բայց շարքային տղաներ, իսկ հետո աճել-դարձել են համաշխարհին ֆուտբոլի մեծ աստղեր: Նրանք պատմություն են կերտել իրենց տարիքային խմբի հին աշխարհամասի առաջնությունում, նրանք պատմություն են կերտում նաև այսօր: Ոմանք գրանցել են ամենաթանկ տրանսֆերը, մյուսներն էլ գնում են դեպի առաջին «Ոսկե գնդակը»:

VNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ԵՎՐՈ Մ19-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը:

Ուգո Լյորիս – դարպասապահ, 2005

ԵՎՐՈ Մ19-ի 2005 թվականի խաղարկության եզրափակիչ փուլն անցկացվեց Հյուսիսային Իռլանդիայում: Հայ երկրպագուները լավ կհիշեն այն, որովհետև դրան մասնակցում էր Հայաստանի հավաքականը: Մեր տղաները Էդգար Մանուչարյանի հետ միասին հայտնվեցին Անգլիայի, Նորվեգիայի ու Ֆրանսիայի հետ միևնույն խմբում: Ֆրանսիացիների հետ խաղում մենք պարտվեցինք 0-1 հաշվով թեպետ ունեինք շանսեր: Թե չլիներ Ուգո Լյորիսը, գուցե խաղը այլ կերպ ավարտվեր:

Ի վերջո, Ֆրանսիան խմբային փուլը հաղթեց, կիսաեզրափակիչում ծնկի բերեց Գերմանիային, եզրափակիչում էլ լուծեց Անգլիայի հարցերը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

«Ռեալի» առաջին պարտությունը Լա լիգայում. «Բարսելոնան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Մալյորկային» (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղում

«Բարսելոնայի» պաշտպանն «Էյբարի» դեմ խաղում ծնկի վնասվածք է ստացել

MSG եռյակն արդեն աշխատում է. «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» (տեսանյութ)

«Բարսելոնան» առաջին խաղակեսից հետո Գրիզմանի գոլի շնորհիվ հաղթում է «Էյբարին» (տեսանյութ)

Զիդան-Պոգբա «սիրավեպը» շարունակվում է. ի՞նչ զարգացում կունենա հավանական տրանսֆերը

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղին

Մեսին նշել է՝ որտեղ է ցանկանում ավարտել իր կարիերան

«Ավելի լավ է՝ լռեմ»․ Զիդանը՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումը հետաձգելու մասին

«Ռեալի» կիսապաշտպան․ «Մեսին միշտ եղել է իմ կուռքը»

«Ռեալը» համաձայնել է «Բարսելոնայի» հետ՝ Կլասիկոյի անցկացման վերաբերյալ, բայց Լա լիգան դեմ է

#Գոլային_օրացույց_26. Ո՞րն է հոկտեմբերի 18-ի լավագույն գոլը

«Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստ շարք է վերադարձել

«Բարսելոնան» հայտնել է, թե որ օրն է ցանկանում անցկացնել Կլասիկոն

Զիդանը խոսել է Պոգբայի հետ ունեցած հանդիպման մասին