fbpx
Բաժիններ

«Փոշմանողները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք վերսկսել են ավարտած կարիերան

Երբ սկսում ես քեզ շատ հաճելի մի գործընթաց, այն ավարտելը միշտ էլ դժվար է, գրեթե անհնար: Սպորտը, մասնավորապես, ֆուտբոլը դրա ամենավառ երևույթն է: Բազում մարզիկներ, փոքր տարիքից մտնելով այդ ասպարեզ, այլևս չեն կարողանում դուրս գալ: Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան լավագույն դեպքում տևում է 15-20 տարի: Պատկերացրեք ֆուտբոլիստների վիճակը, երբ նրանք գիտակցում են՝ եկել է խաղակոշիկները մեխից կախելու ժամանակը:

Պատմությունը ճանաչում է շատ ֆուտբոլիստների, որոնք այնքան չեն ցանկացել հեռանալ, որ շարունակել են խաղալ՝ վնասելով իրենց սիրելի թիմին, թիմակիցներին ու անգամ իրենք իրենց: Կան ֆուտբոլիստներ, որոնք հանուն խաղադաշտում ավելորդ րոպե անցնելու համար իջեցնում են իրենց կարգն ու սկսում են խաղալ ավելի համեստ լիգաներում՝ օրինակ Իսպանիայից գնալով Անգոլա կամ Հնդկաստան, որտեղ ֆուտբոլն առաջատար դիրքերում չէ:

Կան նաև այնպիսիք, որոնք ի վերջո որոշում են վերջակետ դնել իրենց կարիերային ու գնալ վաստակած հանգստի, սակայն գայթակղությունն այնքան մեծ է լինում, որ շատ հաճախ, վերջակետի փոխարեն դրվում է ստորակետ շատ կարճ ժամանակ անց: Ընդ որում՝ ոմանք վերադառնում են, որովհետև չեն կարողանում ապրել առանց խաղալու, ոմանց էլ ստիպում է պատասխանատվությունը, սերն ու հարգանքն առ մարզաձևն ու հարազատ ակումբը: Թվենք նրանցից մի քանիսին:

Պոլ Սքոուլզ

Վերադարձի ամենավառ ու փառահեղ օրինակը: Անգլիացի ֆուտբոլիստն իր ամբողջ կարիերան նվիրեց Մանչեսթեր քաղաքի կարմիր հատվածին: Ֆերգյուսոնի հայտնություններից մեկը 20 տարի կրեց «Յունայթեդի» մարզաշապիկը՝ ակումբային մակարդակով հաղթելով ամեն ինչ, ինչի մասին կարող է երազել ցանկացած ֆուտբոլիստ: Ընդ որում՝ հենց այնպես «հաղթել» չէ, ինչպես օրինակ Վերմալենը՝ «Բարսելոնայում», այլ հենց կերտել է այդ հաղթանակները:

2011 թվականին Սքոուլզն ու իր «Յունայթեդը» երկրորդ անգամ վերջին 3 տարվա ընթացքում պարտվեց Գվարդիոլայի «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր խաղից գլխիկոր հեռանալը Սքոուլզը չտարավ ու որոշեց խաղակոշիկները կախել մեխից: Կարիերան ավարտելուց հետո Սքոուլզը սակայն, փորձում էր մոտ լինել հարազատ ակումբին, հաճախում էր ստադիոն, այցելում էր մարզումներին: Սակայն 2012 հունվարի 8-ին կտրուկ շրջադարձ եղավ:

Այն ժամանակ դեռևս ոչ այնքան ուժեղ «Սիթիի» դեմ գավաթային դերբիից առաջ Ֆերգին կանգնել էր փաստի առաջ. «ողջ» կիսապաշտպան չէր մնացել: Ու նա հրավիրեց Սքոուլզին: Հատկանշական է, որ նրա վերադարձի մասին չգիտեր ոչ ոք: Ասում են՝ ֆուտբոլիստներն իմացել են «ժանգոտի» վերադարձի մասին խաղից մի քանի ժամ առաջ, իսկ մամուլը՝ խաղի մեկնարկից 1 ժամ առաջ: Սքոուլզն այդ խաղում դաշտ է դուրս եկել 22 համարով: Ի վերջո, Սքոուլզը վերադարձել է ու դա արել է փառահեղ կերպով՝ օգնելով իր թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսը 2013-ին: Միայն դրանից հետո նա հայտարարել է կարիերան վերջնականապես ավարտելու մասին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Անհավատալի. Բուսկետսը շշմեցուցիչ ցուցանիշ է գրանցել «Գրանադայի» դեմ խաղում

Էվրա. «Մարդիկ մեղադրում են Պոգբային, երբ խաղում է, և մեղադրում են, երբ չի խաղում»

Բուսկետս. «Դեռ ժամանակ ունենք բոլոր տիտղոսները նվաճելու համար»

Սետյեն. «Բարսելոյանում» քիչ բան կա փոխելու»

Սետյենը Գվարդիոլայից հետո նման ցուցանիշ գրանցած միակ մասնագետն է

«Բարսելոնան» հաղթեց Սետյենի գլխավորությամբ առաջին խաղում (տեսանյութ)

Կլոպ․ «Հրաշալի խաղացինք, գերիշխում էինք»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղում

Ապշեցուցիչ, անկասելի «Լիվերպուլ»․ «Յունայթեդը» նույնպես ձեռնունայն հեռացավ «Էնֆիլդից» (տեսանյութ)

«Լիվերպուլն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Մեկնարկային կազմեր

«Յունայթեդը» համաձայնության է եկել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

Կլոպ․ «Խաղալու ենք մեր մարզադաշտում, ու դա պետք է բոլորին հասկացնենք»

«Միլանի» գերկամային հաղթանակն «Ուդինեզեի» դեմ խաղում, Ռեբիչը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Աղբյուր․ «Յունայթեդի» հարձակման առաջատարը չի խաղա «Լիվերպուլի» դեմ

Դոնարումայի անսպասելի ելքը դարպասից, որը գոլի հանգեցրեց (տեսանյութ)