«Փյունիկի» հաղթարշավը շարունակվեց, Սերժ Դեբլեն՝ տարիքային ռեկորդի հեղինակ - VNews
Բաժիններ

«Փյունիկի» հաղթարշավը շարունակվեց, Սերժ Դեբլեն՝ տարիքային ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրը՝ 10 փաստով

p noa - «Փյունիկի» հաղթարշավը շարունակվեց, Սերժ Դեբլեն՝ տարիքային ռեկորդի հեղինակ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը հաղթական էր առաջատար եռյակում գտնվող թիմերի համար:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք շահեցին բոլոր 5 մրցախաղերը: Առաջնությունում կայացած 63 հանդիպումներից 29-ում հաղթել են դաշտի տերերը, 21-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 13-ում գրանցվել է ոչ-ոքի:

Screenshot 1 11 - «Փյունիկի» հաղթարշավը շարունակվեց, Սերժ Դեբլեն՝ տարիքային ռեկորդի հեղինակ

5 հանդիպումներում խփվեց 12 գոլ (միջինը՝ 2,4 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 63 հանդիպումներում գրանցվել է 159 գոլ (միջինը՝ 2,52 գոլ մեկ խաղում):

2. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Առաջնության վերջին 10 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ վաստակելով 24 միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Հետաքրքիր է, որ փյունիկցիների անպարտելի խաղերի տպավորիչ շարքը սկսվել էր հենց «Նոայի» հետ օգոստոսի 20-ին կայացած առաջին շրջանի հանդիպումից, որում Եղիշե Մելիքյանի սաները հաղթել էին 2-1 հաշվով:

pyunik 2 960x640 - «Փյունիկի» հաղթարշավը շարունակվեց, Սերժ Դեբլեն՝ տարիքային ռեկորդի հեղինակ

Իսկ առաջնությունում իր վերջին պարտությունը «Փյունիկը»  կրել է «Արարատ-Արմենիայից»  օգոստոսի 15-ին կայացած առաջին շրջանի խաղում՝ 0-3:

3. «Նոայի» անպարտելի 7 խաղերի շարքն ընդհատվեց: Այդ հանդիպումներում ՀՀ փոխչեմպիոնը 15 միավոր էր վաստակել (4 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Նախորդ պարտությունն առաջնությունում «Նոան» կրել էր օգոստոսի 25-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած մրցավեճում՝ 2-5:

4. «Արարատը» դարձավ առաջին թիմը, որին հաջողվեց 3 գոլ խփել «Սևանի» դարպասը Պամբոս Քրիստոդուլուի օրոք անցկացված խաղում: Վերջին 4 հանդիպումներում արարատցիներն անպարտելի են՝ տոնելով 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

ar sev 960x679 - «Փյունիկի» հաղթարշավը շարունակվեց, Սերժ Դեբլեն՝ տարիքային ռեկորդի հեղինակ

5. «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ անցկացրած առաջնության 11 հանդիպումներում 2-րդ պարտությունը կրեց: Մինչ այդ միայն «Նոային» էր հաջողվել առավելության հասնել կիպրոսցի մասնագետի սաների նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)