«Փյունիկն» այդ ցուցանիշով լավագույնն է, «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրները - VNews
Բաժիններ

«Փյունիկն» այդ ցուցանիշով լավագույնն է, «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրները

VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրը՝ 10 փաստով

Pyunik 2 0 Noravank - «Փյունիկն» այդ ցուցանիշով լավագույնն է, «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը հաղթական էր աղյուսակի լավագույն եռյակում հանգրվանած թիմերի համար:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Արարատ-Արմենիային»: Առաջնությունում կայացած 53 հանդիպումներից 23-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 12-ում գրանցվել է ոչ-ոքի:

5 հանդիպումներում խփվեց  ընդամենը 8 գոլ (միջինը՝ 1,6 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 53 հանդիպումներում գրանցվել է 135 գոլ (միջինը՝ 2,54 գոլ մեկ խաղում):

al 1 960x605 - «Փյունիկն» այդ ցուցանիշով լավագույնն է, «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրները

2. «Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ ընթացիկ առաջնությունում տոնելով 10–րդ հաղթանակը: Առաջնության մասնակից թիմերից առայժմ միայն «Սևանին» է հաջողվել միավոր վաստակել ՀՀ կրկնակի չեմպիոնի հետ մրցավեճում՝ 8-րդ տուրում գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ առաջնության երկրորդ շրջանում էլ «Արարատ-Արմենիան» նույնպիսի հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:

Պաշտոնական վերջին 12 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ միակ միավորը զիջելով «Սևանին»:  Վերջին պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է «Ալաշկերտից»՝  նախորդ առաջնությունում իր վերջին խաղում՝ մայիսի 28-ին մրցակցին զիջելով նվազագույն հաշվով:

3. «Փյունիկը» ռևանշի հասավ «Նորավանքի» նկատմամբ առաջին շրջանում կրած պարտության դիմաց: «Նորավանքի» հետ մրցավեճում «Փյունիկը» նշանակալի երկու հոբելյան նշեց՝ անցկացնելով 750-րդ խաղը և տոնելով 450-րդ հաղթանակը VBET ՀՊԼ-ում: Առաջին ցուցանիշով «Փյունիկը» զիջում է միայն «Շիրակին», որը Բարձրագույն խմբում 791 խաղ է անցկացրել: Իսկ ահա տոնած հաղթանակների քանակով «Փյունիկը» բացարձակ ռեկորդակիր է: Երկրորդ ցուցանիշն ունեցող «Շիրակի» հաշվին 376 հաղթանակ է գրանցված:

pyunik nor 960x640 - «Փյունիկն» այդ ցուցանիշով լավագույնն է, «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրները

4. «Վանն» արդեն 7 խաղ է, ինչ հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Վերջին հաղթանակն առաջնությունում «Վանը» տոնել է օգոստոսի 19-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ: ՀՀ առաջնություններում «Վանը» դեռ չի հաղթել «Արարատին»՝ 5 հանդիպումներից պարտվելով 3-ում:

5. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել պաշտոնական մրցումներում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ժամանակ ընդամենը մեկ միավոր էր վաստակել: Վերջին հաղթանակն արարատցիները տոնել էին սեպտեմբերի 21-ին ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 2-0:

ararat van - «Փյունիկն» այդ ցուցանիշով լավագույնն է, «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)