«Փյունիկն» ընդդեմ առաջատարի, որին 2 տարուց ավելի չի հաղթել. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 12-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

«Փյունիկն» ընդդեմ առաջատարի, որին 2 տարուց ավելի չի հաղթել. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 12-րդ տուրից առաջ

Screenshot 1 43 - «Փյունիկն» ընդդեմ առաջատարի, որին 2 տարուց ավելի չի հաղթել. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 12-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET ՀՊԼ-ի 12-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՈՒՐԱՐՏՈՒ»«ԱՐԱՐԱՏ»

30 հոկտեմբերի, ժ. 19:30,  Երևան, «Ուրարտու-1»  մարզադաշտ

74 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 37 անգամ, «Արարատը»՝  17, գրանցվել է 20  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  111-73

1-ին շրջան. 15.08.2021 «Արարատ»  2-0  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0՝ Դոնիմանի Յակուբա Սիլուե 72՛, 2-0՝ Իգոր Ստանոևիչ 88՛:

«Ուրարտու»՝    6-րդ տեղ (14 միավոր), «Արարատ»՝  2-րդ տեղ (22 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Առաջնության վերջին 3 հանդիպումները հաջող էին «Ուրարտուի» համար, որը 5 միավոր վաստակեց՝ մնալով անպարտելի («Վան»՝ 1-1, «Նորավանք»՝ 1-0, «Սևան»՝ 0-0): Վերջին երկու հանդիպումներում Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասն անառիկ է մնացել:

1 11 960x600 - «Փյունիկն» ընդդեմ առաջատարի, որին 2 տարուց ավելի չի հաղթել. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 12-րդ տուրից առաջ

  1. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել պաշտոնական մրցումներում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ժամանակ ընդամենը մեկ միավոր էր վաստակել: Վերջին հաղթանակն արարատցիները տոնել էին սեպտեմբերի 21-ին ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 2-0:
  2. Հետաքրքիր է, որ Ռոբերտ Արզումանյանը հենց մրցակիցների միջև ապրիլի 7-ին կայացած խաղից է սկսել ղեկավարել «Ուրարտուի» ֆուտբոլիստների գործողությունները: Նա նորամուտը հաղթանակով նշեց: Հանդիպման ելքը վճռել էր Ջոնել Դեսիրեի խփած միակ գոլը: Մրցաշրջանն էլ հաջող էր երիտասարդ մարզչի համար, որի սաները դարձան առաջնության բրոնզե մեդալակիրներ:
  3. Մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին շրջանի խաղում հաղթելով «Ուրարտուին», «Արարատն» ընդհատեց այդ թիմից կրած 2 պարտությունների շարքը: Մինչ այդ, վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Արարատը» տոնել էր նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ փետրվարի 21-ին Չարենցավանում հաղթելով Մորի Կոնեի դուբլի շնորհիվ:

ar ur 960x640 - «Փյունիկն» ընդդեմ առաջատարի, որին 2 տարուց ավելի չի հաղթել. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 12-րդ տուրից առաջ

  1. «Վանի» հետ խաղում «Արարատին» հաղթանակ պարգևած Սերժ Դեբլեի գոլը 8-րդն էր իվուարցի ֆուտբոլիստի համար: ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում Դեբլեն 23 գնդակով 12-րդ տեղում է: Եթե 32-ամյա Դեբլեին հաջողվի գրավել «Ուրարտուի» դարպասը, ապա կգերազանցի «Ուլիսի» նախկին լեգեոնական Գեորգի Կրասովսկու արդյունավետության տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 2011թ. առաջնությունում 8 գոլ էր խփել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ուրարտու»՝  Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան՝  5ական գոլ:

«Արարատ»՝  Վահե  Յաղմուրյան՝  5 գոլ:

«Ուրարտուի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Լիվիո Միլթսը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)