«Փյունիկը» 4 տարի անց վերջապես հաղթեց ու հաջորդ փուլ մտավ - VNews
Բաժիններ

«Փյունիկը» 4 տարի անց վերջապես հաղթեց ու հաջորդ փուլ մտավ

VBET ՀԳ-ի 1/8 եզրափակիչ հանդիպումները՝ 10 փաստով

pyunik cska տանող նկարը - «Փյունիկը» 4 տարի անց վերջապես հաղթեց ու հաջորդ փուլ մտավ

1/8 եզրափակիչ 4 հանդիպումներով մեկնարկեց VBET Հայաստանի գավաթի 31-րդ խաղարկությունը:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. 1/8 եզրափակիչ հանդիպումներն անցան հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: 4 խաղում խփվեց 11 գոլ:

2. «Նորավանքը» բացեց գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում՝ տոնելով նաև առաջին հաղթանակը: Դրա համար թիմից 254 րոպե պահանջվեց: Անդրանիկ գոլի հեղինակ դարձավ Արթուր Սոխիևը: Հիշեցնենք, որ «Նորավանքի» նորամուտը գավաթի նախորդ մրցաշարում անհաջող էր: Երկու հանդիպումների արդյունքում «Նորավանքը» զիջել էր «Վանին» (0-0, 0-2)՝ չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Այս անգամ «Նորավանքին» հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ նվազագույն հաշվով հաղթելով «Շիրակին»:

3. «Շիրակը» 4-րդ տարին անընդմեջ առաջին իսկ փուլից դուրս մնաց գավաթի խաղարկությունից: Այդ ընթացքում անցկացրած 6 հանդիպումներից 5-ում գյումրեցիները պարտվել են, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են ընդամենը 3 գոլ, բաց են թողել 9 գնդակ:

Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 8 հանդիպումներում «Շիրակին» չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տոնել՝ կրելով 6 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գավաթի մրցաշարում «Շիրակը» տոնել է 2017թ. հոկտեմբերի 25-ին՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում 2-0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:

4. «Արարատ-Արմենիան» 4-րդ տարին անընդմեջ հաջողությամբ հաղթահարեց գավաթի մրցաշարի առաջին փուլի արգելքը: «Լեռնային Արցախի» նկատմամբ տոնած հաղթանակը հոբելյանական՝ 10-րդն էր «Արարատ-Արմենիայի» համար:

5. «Վանը» 3-րդ անգամ մեկնարկի դուրս գալով VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում, կրկին հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքը: Եթե նախորդ երկու մրցաշարերում «Վանը» հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել հիմնական ժամանակում տարած հաղթանակների շնորհիվ, ապա այս անգամ հաղթող ճանաչվեց հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական ժամանակում գրանցվել էր գոլառատ ոչ-ոքի՝ 2-2) «Սևանին» գերազանցելու շնորհիվ: Եվ դրանում իր մեծ ավանդը ներդրեց լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին խաղադաշտ մտած «Վանի» 37-ամյա դարպասապահ Նիկոլայ Ցիգանը՝ հետ մղելով Անդրե Մենսալաոյի, Արթուր Քարտաշյանի և Բիկու Բիսաինտեի 11մ հարվածները:

readmsg?id=16319474691542611689;0;3&exif=1&full=1&x email=ishmel07%40mail - «Փյունիկը» 4 տարի անց վերջապես հաղթեց ու հաջորդ փուլ մտավ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը

VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ»՝ 1-2. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀԳ. «Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀԳ. «Վանը» հետխաղյա 11մ-ով հաղթեց «Սևանին» (տեսանյութ)

VBET ՀԳ. «Վան» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀԳ. «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

VBET ՀԳ. «Լեռնային Արցախ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

VBET ՀԳ. «Նորավանքը» պայքարից դուրս թողեց «Շիրակին» (տեսանյութ)

VBET ՀԳ. «Շիրակ» – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

4 նոր դիմակայություն VBET Հայաստանի գավաթի մեկնարկող մրցաշարում. Ինչ է պետք իմանալ 1/8 եզրափակիչ հանդիպումներից առաջ

Կայացավ VBET Հայաստանի գավաթի 2021-2022 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց

Հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը փոխվե՞լ է. VBET Պրեմիեր լիգայի 5 ամենադիտված խաղերը