fbpx
Բաժիններ

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

«Փյունիկը» պաշտոնապես իր դժգոհությունն է արտահայտել ՀՖՖ-ի որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ֆեդերացիան զրկել էր «Փյունիկի» առաջադրած թեկնածու Արսեն Աղաջանյանին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից:

«

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության որոշմամբ` զրկել մեր թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից:

Մենք միանգամայն համոզված ենք, որ ներկայացված փաստաթղթերը լիովին համապատասխանում են ՀՖՖ կանոնադրության պահանջներին: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ընտրական իրավունքի մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիան, որը փաստացի ղեկավարվում է այս պաշտոնին հավակնող անձի կողմից, ստեղծելով շահերի ակնհայտ բախում, ինչն ինքնին հակասում է արդար և օրինական ընտրությունների տրամաբանությանը:

Կարծում ենք, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարների այս հերթական, ոչ կառուցողական քայլը ուղղված է ոչ միայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածուի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի դեմ անցյալի վատագույն ավանդույթներով:

Ցավոք սրտի, նախագահական և գործադիր կոմիտեի անդամների գալիք ընտրությունները վերածվել են հերթական քաղաքական պայքարի, իսկ ֆուտբոլի շահերն ու զարգացումը հետ են մղվել երկրորդ պլան: Կողմնակալ որոշումների սկզբունքները հայկական ֆուտբոլում արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ և արդեն իսկ հանգեցրել են կործանարար հետևանքների:

Վստահ ենք, որ նման պայմաններում անիմաստ է հայկական ֆուտբոլի լուրջ զարգացման կամ ապաքինման որևէ հույս փայփայել», – ասված է հայտարարությունում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Առաջին խմբի մասնակիցները նույնպես պետք է անցնեն արտոնագրման գործընթաց

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

8 մարզիչ կպայքարի Հայաստանի 2019թ. լավագույնի կոչման համար

Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 30 խաղացող

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Ալեքսանդր Գալիմովը հեռացել է «Փյունիկից»

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել

ՀՖՖ-ն նոր տեղեկություն է ստացել «Տորպեդո»-«Մասիս» սկանդալային խաղի վերաբերյալ

Պաշտոնական. Ռոման Բերեզովսկին գլխավորեց «Փյունիկը»

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը