fbpx

«Փյունիկը» հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով նոր մանրամասներ նոյեմբերի 11-ին «Լոռի» – «Փյունիկ» խաղին հաջորդած միջադեպերի վերաբերյալ: Ներկայացնում ենք ակումբի հայտարարությունը.

«Խնդրում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապատասխան բոլոր կառույցներին ուշադրություն դարձնել սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Լոռի» – «Փյունիկ» խաղի ընթացքում և խաղից հետո տեղի ունեցած միջադեպերին։

Խաղի ընթացքում և հետո արձանագրվեցին մի շարք ոչ մարզական գորոծողություններ։ Մասնավորապես խաղի ավարտից հետո տանտերերի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հարձակվեց մեր թիմի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի վրա, ինչից հետո հրմշտոց սկսվեց։ «Լոռիի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Նագայցևը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել Եթոպի հասցեին, չունենալով ոչ մի փաստեր։ Մեր մարզիչը միայն ցույց էր տալիս, որ այնտեղ խաղից դուրս իրավիճակ էր։

Խաղի ավարտից հետո ևս 1 միջադեպ տեղի ունեցավ։ Այս անգամ արդեն տանտերերի երկրպագուների մասնակցությամբ։ Մասնավորապես «Լոռիի» ֆան-ակումբի ղեկավար հանդիսացող անձը «Փյունիկի» հանդերձարանի մոտ սպասում էր մեր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանին, որպեսզի վերջինիս հետ առանձնազրույց ունենա։ Հնչեց նաև արտահայտություն, որ եթե Առաքելյանի հետ առանձին զրույց տեղի չունենա ապա հավաքականի ֆուտբոլիստը անվնաս չի հասնի մինչև ավտոբուս։
Դրսում հենց այդպիսի տրամարդություն էր տիրում։ Բավական երկար տևեց մինչ մեր ֆուտբոլիստները կարողացան լքել շենքը։ Դրսում կրքերը չհանդարտվեցին։ Երկրպագուները մոտենում էին մեր ֆուտբոլիստին և փորձում հաշիվներ պարզել։

Ընդունող թիմը և ոստիկանությունը ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որպեսզի հավաքված մարդիկ չկարողանան մոտենալ և սպառնալ մեր ֆուտբոլիստներին։ Նշենք, որ երկրպագուները իրավունք չունեն գալ մրցակից թիմի հանդերձարան։

Այս ամենը մեզ թույլ են տալիս ասել, որ ոստիկանները կոմպետենտ չէին ու չգիտեին, որ հյուր թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը պետք է ապահովել։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայից մինչև թիմի ավտոբուս ընկած կարճ ճանապարհը մեր ֆուտբոլիստներն անցան շատ երկար, քանի որ «առանձնազրույցի» ցանկություն ունեին նաև «Լոռիի» այլ երկրպագուներ, որոնք իդեպ հանդիպման ընթացքում բազամթիվ հայհոյանքներ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։
«Լոռիի» երկրպագուները նաև ամբողջ խաղի ընթացքում վիրավորական, նացիոնալիստական արտահայտություններ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։
Բացի այդ «Լոռիի» երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում ամենավատ հայհոյանքներն էին ուղղում հանդիպման գլխավոր մրցավարի ու «Փյունիկի» ֆուտբոլիստների հասցեին՝ հաշվի չառնելով անգամ, որ «Փյունիկի» ներկայացուցիչների թվում կային նաև կանայք։ Խաղի վերջում երկրպագուները սկսեցին շշեր նետել դաշտի ուղղությամբ։
«Լոռիի» ղեկավարությունը ոչ մի կերպ չէր հանդարտեցնում երկրպագուներին։ Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը մի քանի անգամ շատ կոպիտ հայհոյանքներ հնչեցրեց խաղի չորրորդ մրցավարի հասցեին և անգամ սպառնալիքով հրամայեց հեռանալ իր կողքից, ինչի ականատեսը եղան տրիբունայում նստած շատ հանդիսականներ։

Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապտասխան մյուս մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տրիբունաներում և մարզադաշտում տիրող իրավիճակին, պահպանել «Փյունիկ» ՖԱ-ի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և աշխատակազմի անվտանգությունն արտագնա խաղերում։ Սա առաջին անգամը չէ, որ «Լոռիի» երկրպագուները մրցավարի սուլիչից հետո պահում են իրենց ոչ պատշաճ կերպով, բայց չգիտես՝ ինչու խուսափում են խիստ պատժից, իսկ ինչպես գիտեք՝ անպատժելիությունը բերում է ավելի մեծ ամենաթողության։

Իսկ «Լոռի» ՖԱ-ին կոչ ենք անում պարտությունն ընդունել գլուխը բարձր։

Հարգանքներով՝ «Փյունիկ» ՖԱ

Հ.Գ.. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է տրամադրել նաև տեսանյութեր»,-ասված է «Փյունիկի» հայտարարությունում:

Մինչ այդ՝ Անդրեյ Տալալաևի խոսքերին ի պատասխան՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես էր եկել «Լոռին»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Փյունիկը» և «Լոռին» մեկական համալրումներ ունեն

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկի» փոքրիկ ֆուտբոլիստները ներկա են «Ատլետիկո»-«Յուվենտուս» խաղին (տեսանյութ)

Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

«Լոռին» հաղթել է ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմին

«Փյունիկը» և «Բանանցը» պարտվել են այլ երկրների չեմպիոնների, «Գանձասար-Կապանը» հաղթել է ուկրաինական թիմի (տեսանյութ)

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Դենիս Տալալայը՝ Անդրեյ Տալալաևի գլխավորած «Փյունիկում»

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

FNL գավաթ. «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է 3-րդ տուրում (լուսանկարներ, տեսանյութ)

FNL գավաթ. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

Հայկ Իշխանյանը պայմանագիր կնքեց «Լոռիի» հետ

FNL գավաթ. «Փյունիկ»-«Մուրոմ» հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել (տեսանյութ)