fbpx

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը

«Փյունիկ» ՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, կապված ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշման հետ։ Հիշեցնենք, որ կարգապահական կոմիտեն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին՝ մրցավարին հայհոյելու համար որակազրկել է 6 ամսով։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն, ուսումնասիրելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի 18-19-21 դեկտեմբերի 6-ի նիստի որոշումը՝ որակազրկել թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է իր խիստ անհամաձայնությունը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ուսումնասիրել է Կարգապահական կոմիտեի այս մրցաշրջանի բոլոր կայացրած որոշումները և գտնում է, որ Կարգապահական կոմիտեն գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդար և կիրառում է երկակի ստանդարտներ:

Հայտնում ենք, որ Անդրեյ Տալալաևը պատժվել է Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, ըստ որի որպես պատժամիջոց է սահմանվում մինչև մեկ տարի որակազրկումը:

Մեր իրավաբանները, ուսումնասիրելով միջադեպի նախադեպերը, եկել են այն եզրակացությանը, որ պատժաչափը համաչափ չէ կատարված արարքին:

Նման դաժան պատժամիջոցը մենք համարում ենք անարդար. այն վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանն ու նրա իմիջի ձևավորմանը թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս:

Չնայած նրա, որ սեպտեմբերի 22-ին փոխվեց ՀՖՖ ղեկավարն ու գործկոմը, սակայն Կարգապահական կոմիտեն ինչպես և տարիներ շարունակ, այնպես էլ հիմա շարունակում է գործել ոչ պրոֆեսիոնալ ու կողմնակալ:

Մենք խնդրում ենք ՀՖՖ ղեկավարությանը ուշադրություն դարձնել Կարգապահական և մյուս բոլոր կոմիտեների աշխատելաոճին, մենք հույս ունենք, որ առաջիկայում կկազմվեն նոր կոմիտեներ, որոնք կաշխատեն ավելի արդար ու թափանցիկ և միտված կլինեն հայկական ֆուտբոլի որակի բարձրացմանը, այլ ոչ թե նրա հեղինակության վրա բացասաբար ազդելուն:

Կանոնակարգը այնքան ոչ հստակեցված է, որ թույլ է տալիս նույնիսկ Կարգապահական կոմիտեին որոշումներ կայացնել իր հայեցողությամբ:

Կարգապահական կոմիտեի կայացրած նման որոշումները (ի դեպ ոչ միայն մեր թիմի հանդեպ) կործանարար են հայկական ֆուտբոլի համար: Եթե այս խնդիրը չլուծվի, վստահ ենք, որ այն շատ շուտ կանդրադառնա հայկական ֆուտբոլում պոտենցիալ ներդրողների և մասնագետների ցանկության վրա. մուտք գործել հայկական ֆուտբոլ և նպաստել դրա զարգացմանը:

Կանոնակարգով սահմանված ժամկետում «Փյունիկ» ՖԱ-ն հիմնավոր բողոք կներկայացնի ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ պահանջելով փոխել Անդրեյ Տալալաևի անհամաչափ պատիժը» – ասվում է «Փյունիկի» հայտարարության մեջ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Փյունիկը» տուգանվել է, Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում ստացել

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Խաշմանյանն ու իր թիմը վերջ դրեցին «Ալաշկերտի» անպարտելիությանը, «Գանձասար-Կապանը» փայլատակում է (տեսանյութ)

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան», «Արարատ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկը» «կկռվի» 2-րդ տեղը վերադարձնելու համար․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«Փյունիկի» ֆուտբոլիստներն այս անգամ մրցել են տուգանային հարվածներով (տեսանյութ)

«Բանանցի» պաշտպանի սահանկումը, որը հավանել է նաև Օբամեյանգը (տեսանյութ)

Մանասյանը շատ յուրահատուկ ռեկորդ կրկնեց, «Ալաշկերտի» դարպասի «կախարդանքը» վերացավ

ՖԱԼ-ի գավաթ. «Փյունիկի» մրցակիցները հայտնի են

Դարպասապահական նոր ռեկորդ, 2 «Արարատների» միաժամանակյա «պոռթկումը»

Ռաֆայել Սաֆարյան․ «Ֆիզիկապես լավ ենք պատրաստված․ եթե նույնիսկ 3-րդ խաղակես լիներ, մենք մինչև վերջ կդիմանայինք» (տեսանյութ)

Անդրեյ Տալալաև․ «Արարատը» շատ կազմակերպված ֆուտբոլ խաղաց» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Արարատը» գարնանային հատվածում շատ ուժեղ թիմ է լինելու» (տեսանյութ)