Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար - VNews
Բաժիններ

Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը՝ 10 փաստով

17.03.2021 18 round Alashkert Shirak 29 - Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

20-րդ տուրի հանդիպումներից հետո էլ ավելի սրվեց պայքարը չեմպիոնության համար: Օգտվելով «Արարատի» հերթական «սայթաքումից», «Ալաշկերտը» ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Առաջնությունում կայացած 79 հանդիպումներում դաշտի տերերը 30 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 29 անգամ, 20 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

174033563 138961861568014 9138577254598178632 n 960x643 - Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

4 խաղում խփվեց 12 գոլ: Առաջնությունում կայացած 79 հանդիպումներում 171 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,16 գոլ մեկ խաղում:

2. «Արարատը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով առաջատարի դիրքը: «Նոայի» հետ առաջնության վերջին 6 հանդիպումներում «Արարատին» չի հաջողվել հաղթել՝ կրելով 4 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատը» «Նոային» հաղթել է 2019թ. սեպտեմբերի 15-ին Գեորգի Չելիձեի խփած միակ գոլի շնորհիվ:

3․ Ընթացիկ առաջնությունում «Նոան» երկրորդ անգամ կամային հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ՝ այս անգամ տպավորիչ քամբեքի շնորհիվ: «Արարատի» հետ հանդիպումն ընթացիկ առաջնությունում «Նոայի» ամենագոլառատ խաղն էր, որում ընդհանուր առմամբ 5 գոլ խփվեց: Մինչ այդ «Նոայի» մասնակցությամբ խաղերում առավելագույնը 4 գոլ էր գրանցվել («Արարատ-Արմենիա»՝ 1-3, «Վան»՝ 4-0, «Լոռի»՝ 3-1):

174332222 1200520777070718 8555661492961810687 n - Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

4․ «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեց՝ առաջին անգամ մեկ խաղում 3 գոլ խփելով: Դա «Փյունիկի» առաջին հաղթանակն էր «Վանի» նկատմամբ, որի դարպասը գրավելու համար փյունիկցիներից 210 րոպե պահանջվեց:

5․ «Արարատ-Արմենիան» Անատոլի Բայդաչնու գլխավորությամբ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց: Առաջնության գարնանային հատվածում դա չեմպիոնի 3-րդ հաղթանակն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ-Արմենիա» – «Նոա». ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» հաղթեց «Փյունիկին» նվազագույն հաշվով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտ» – «Փյունիկ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Վարդան Բիչախչյան. «Հաշվի առնելով հակառակորդի խաղաոճը՝ չեմ կարող թիմի խաղից դժգոհել» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Տղաները հավատացին, որ կարող են խաղալ ու գոլ խփել, ինչի շնորհիվ հավասարեցրինք հաշիվը» (տեսանյութ)

Ժիրայր Մարգարյան․ «Կփորձենք հաղթել մյուս բոլոր խաղերում, որպեսզի ավելի մոտենանք չեմպիոնությանը» (տեսանյութ)

Սամուր Ագամագոմեդով․ «Վանի» բնավորության մասին է խոսում այն, որ կրկին առաջինը գոլ ընդունելով՝ չպարտվեցինք» (տեսանյութ)

«Արարատը» բաց թողեց կարևոր հաղթանակը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Արարատ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Սկզբում՝ Չարենցավան, հետո՝ Երևան՝ 2 գերհետաքրքիր խաղով, վերջում՝ Գյումրի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 22-րդ տուրից առաջ

Էդգար Մալաքյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դմիտրի Գունկոն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ

Վայոց Ձորը կապրի ֆուտբոլով․ «Նորավանքը» վերակառուցված գեղատեսիլ ստադիոն և հարմարավետ մասնաշենք ունի (տեսանյութ)

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի ժամանակացույցը