43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի - VNews
Բաժիններ

43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի

641cd50d 8a42 4b56 abc7 45815f056fd5 scaled - 43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի

43-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մոտ է կարիերան «Պարմայում» շարունակելուն, որտեղ ժամանակին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի պնդմամբ՝ կողմերի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն ֆուտբոլիստը մեծ խանդավառություն է դրսևորել այն ակումբ վերադառնալու կապակցությամբ, որտեղ 26 տարի առաջ սկիզբ է դրել իր մրցելույթներին: Լեգենդար դարպասապահը ձեռքի տակ 5 առաջարկ ունի, որոնցից մեկը՝ թուրքական «Բեշիքտաշից»: Ավելի վաղ հաղորդվել է նաև «Բենֆիկայի», Բ սերիայի ներկայացուցիչ «Մոնցայի» ու «Բարսելոնայի»՝ նրա հանդեպ հետաքրքրության մասին:

Բուֆոնը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է դարձել 2001 թվականի հուլիսին՝ «Պարմայից» տեղափոխվելով 52,8 մլն եվրոյի դիմաց: Նա 17 տարի անց լքել է թուրինյան ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով ՊՍԺ-ին, բայց մեկ մրցաշրջան անց՝ 2019 թվականին, վերադարձել «բյանկոներիների» կազմ:

43-ամյա իտալացին 2020/21թթ․ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Յուվենտուսից» ու ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Դարպասապահն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման և բաց թողել 7 գոլ:

Եղե՞լ է Բուֆոնի ակումբակիցը, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն պատրաստ է 3 ֆուտբոլիստի վաճառել՝ Պոգբային գնելու համար

«Ասթոն Վիլան» փոխարինող գտավ Գրիլիշի համար

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

«Մանչեսթեր Սիթին» շուտով ռեկորդային տրանսֆեր կիրականացնի

Լաուտարոն կարիերան ցանկանում է շարունակել միայն Իսպանիայում

Անգլիական նոր ակումբ է միացել Լոկատելիի համար պայքարին

«Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից

«Չելսին» անսպասելի մրցակից ունի Կունդեի համար պայքարում

Ինսայդ. Ինչու չի կայացել Ժիրայր Շաղոյանի տրանսֆերը

ԲԿՄԱ-ն հայտարարեց 9 տրանսֆերի մասին

130 մլն-ի առաջարկ՝ Լուկակուի համար

Բելերինը տեղափոխվում է իտալական գրանդ