21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները - VNews
Բաժիններ

21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

03as0d - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:02

-

-

VNews.am-ը ներկայացրել էր 21-րդ դարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուներին: Հիշեցնենք, որ այդ ցուցանիշով լավագույնը ՀՀ հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որը «Վերոնայի» հետ խաղում խփեց իր 219-րդ գոլը:

Այսօր կանդրադառնանք 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով ամենաարդյունավետ ֆուտբոլիստներին: Նշենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը 21-րդ դարում անցկացվող 20-րդ մրցաշարն է:

21-րդ դարում Բարձրագույն խմբի առաջնություններում բոլորից արդյունավետ է գործել Արամ Հակոբյանը, որը 93 գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում Արամը մասնակցել է 21-րդ դարում անցկացված ընդամենը 7 առաջնության (2001-2003, 2005-2008թթ.): Իսկ ֆուտբոլային կարիերան նա սկսել էր 1996/97թթ. առաջնությունում Երևանի ԲԿՄԱ-ում:

12248004 1083938281650250 3519996640699359146 o 960x633 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հաջորդ մրցաշրջանում արդեն «Փյունիկում» Արամը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում: 1998-2000թթ. Արտաշատի «Դվինի» և Արարատի» «Ցեմենտի» կազմում նա ընդհանուր առմամբ 16 գոլ խփեց:

21-րդ դարն Արամ Հակոբյանը դիմավորեց Երևանի «Սպարտակում»: 2001թ. առաջնությունում նա 15 գոլ խփեց՝ արդյունավետության անձնական ռեկորդ սահմանելով: Հաջորդ մրցաշրջանում Հակոբյանը կրկնեց իր ցուցանիշը: Տեղափոխվելով «Բանանց», Արամը եղբոր՝ Արայի հետ դարձավ թիմի հարձակողական բռունցքը: 2003թ. առաջնությունում Հակոբյանը գերազանցեց արդյունավետության անձնական ռեկորդը՝ դառնալով 21 գոլի հեղինակ:

Իսկ նրա ֆուտբոլային կարիերայի աստեղային ժամը 2005-2006թթ. մրցաշրջաններն էին: 2005թ. Արամ Հակոբյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հաջորդ մրցաշրջանում 25 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

10465428 796366760407405 6107131432963339806 o 960x649 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Բարձրագույն խմբում Արամը ելույթներն ավարտեց 2008թ. «Ուլիսում», որի կազմում խփեց ՀՀ առաջնություններում իր կարիերայի վերջին՝ 110-րդ գոլը: Այդ գոլերից 62-ը նա խփել է «Բանանցում»՝ մինչ օրս հանդիսանալով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

21-րդ դարի լավագույն ռմբարկուների ցանկում 85 գնդակով 2-րդ հորիզոնականում Արտյոմ Ադամյանն է: Նա իր կարիերայի բոլոր գոլերը խփել է 21-րդ դարի առաջնություններում, թեև Բարձրագույն խմբում Երևանի «Դինամոյի» կազմում նորամուտը նշել է 2000թ.: Այդ տարի թիմի կազմում անցկացրած 25 հանդիպումներում 20-ամյա ֆուտբոլիստին այդպես էլ չհաջողվեց վայելել խփած գոլի բերկրանքը:

Փոխարենն Ադամյանը ռմբարկուի հատկանիշներով աչքի ընկավ 2002թ. առաջնությունում՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Գոլերից 10-ը նա խփել էր առաջին շրջանում «Դինամոյում» անցկացրած 11 հանդիպումներում, 5-ը՝ երկրորդ շրջանում «Միկայի» կազմում մասնակցած 11 խաղերում: 2003 (10 գոլ) և 2005թթ. (13 գոլ) Արտյոմ Ադամյանը դարձել է «Միկայի» լավագույն ռմբարկու:

artyom adamyan - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

Նշենք նաև, որ Արտյոմ Ադամյանն ինքնատիպ ռեկորդի հեղինակ է: Նա Բարձրագույն խմբում ելույթ ունեցած իր 3 թիմերի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է՝ «Դինամո»՝ 13 գոլ, «Միկա»՝ 43, «Ուլիս»՝ 29:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակը 83 գնդակով եզրափակում է Արա Հակոբյանը: Մինչ նրա ֆուտբոլային կարիերային անդրադառնալը, համեմատության համար նշենք, որ 20-րդ դարում անցկացված ՀՀ 9 առաջնությունների և 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի ընդհանուր արդյունքներով լավագույն ռմբարկուների եռյակի ցուցանիշներն անհամեմատ բարձր են:

150 գոլով ցուցակը գլխավորում է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը, որին հաջորդում են Արթուր Պետրոսյանն (125 գոլ) ու Գեղամ Հովհաննիսյանը (111 գոլ): Ընդ որում Ավետիսյանը 47 գնդակով նաև 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում է: Եվ եթե նա 5 մրցաշրջան (2001-2005թթ.) չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Ռուսաստանի առաջին խմբի առաջնության մասնակից թիմերում, ապա 21-րդ դարում էլ առաջատար դիրքեր կզբաղեցներ:

Arsen Avetisyan 1 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Ի տարբերություն իր ավագ եղբոր և Արտյոմ Ադամյանի, Արա Հակոբյանը դեռևս 20-րդ դարավերջին, իր ֆուտբոլային կարիերայի սկզբում արդեն հասցրել էր աչքի ընկնել արդյունավետությամբ՝ ցուցադրելով ռմբարկուի ուրույն հատկանիշները: Նա երկու անգամ՝ 1998թ. Արտաշատի «Դվինում» (20 գոլ) և 2000թ. Արարատի «Արաքսում» (21 գոլ) խաղալիս ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու: Ընդ որում 1998թ. 18-ամյա Արան դարձել էր ՀՀ առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լավագույն ռմբարկուն: Եվ միայն հետագայում՝ 2004թ. Էդգար Մանուչարյանին հաջողվեց գերազանցել Արա Հակոբյանի ռեկորդային ցուցանիշը՝ 21 գնդակով Գալուստ Պետրոսյանի հետ առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելով 17 տարեկանում:

2002թ. առաջնությունում Արա Հակոբյանը 21 գնդակով դարձավ Երևանի «Սպարտակի» լավագույն ռմբարկուն, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն «Բանանցում» աչքի ընկավ գերարդյունավետ խաղով՝ խփելով 45 գնդակ: Դա ոչ միայն ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդ էր, այլև լավագույն արդյունքն էր եվրոպական երկրների առաջնությունների ռմբարկուների մեջ:

Արա Հակոբյանը գերազանցեց 1994թ. Արսեն Ավետիսյանի գրանցած արդյունավետության ռեկորդը՝ 39 գոլ: Ի դեպ, Արսենի այդ ցուցանիշն էլ լավագույնն էր Եվրոպայում: Եվ եթե այդ տարիներին «Ֆրանս Ֆուտբոլը» չդադարեցներ «Ոսկե խաղակոշիկի» խաղարկումը, ապա պատվավոր մրցանակը բաժին կհասներ հայ ֆուտբոլիստին:

14184558 1106956962723652 6996394891848836231 n 1 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

2003թ. «Բանանցում» Արա Հակոբյանը ևս մի քանի տպավորիչ ռեկորդներ գրանցեց: Նա առաջնությունում 9 անգամ մեկ խաղում 3 և ավելի գնդակ խփեց՝ իր օգտին գրանցելով մեկական պենտա-տրիկ և պոկեր, 7 հեթ-տրիկ: Ընդ որում 4 խաղ անընդմեջ Հակոբյանը նվազագույնը 3-ական անգամ խոցել էր մրցակիցների դարպասը («Շիրակ»՝ 4 գոլ, «Արաքս», «Կոտայք», «Լեռնագործ»՝ 3-ական):

Արա Հակոբյանը դարձավ նաև արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ՝ առաջնության 11 անընդմեջ հանդիպումներում (5-15-րդ տուրեր) դաշտից չհեռանալով առանց գոլի, ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ: Այդ մրցաշրջանում Արան մեկ այլ տպավորիչ ցուցանիշ էլ գրանցեց: Առաջնության 5-20-րդ տուրերում նա ընդհանուր առմամբ 37 գոլի հեղինակ դարձավ՝ խաղադաշտից առանց գոլի հեռանալով միայն «Փյունիկի» հետ կայացած 16-րդ տուրի մրցավեճում, որում «Բանանցը» մրցակցին զիջել էր 0-2 հաշվով՝ կրելով այդ ընթացքում իր միակ պարտությունը:

2003թ. օրացուցային տարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով (50) Արա Հակոբյանը կրկնեց նախորդ տարում փյունիկցի Արման Քարամյանի ռեկորդային ցուցանիշը:

5e198e6d77c1a 960x589 - 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Արա Հակոբյանը բոլոր հնարավորություններն ուներ ճանաչվելու 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը, եթե 5 մրցաշրջան չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով արտերկրում:

VNews.am-ը ներկայացնում է 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը:

ՖուտբոլիստներԳոլ
1. Արամ Հակոբյան93
2. Արտյոմ Ադամյան85
3. Արա Հակոբյան83
4. Միհրան Մանասյան82
5. Մարկոս Պիզելի75
6.Անդրանիկ Բարիկյան72
7.Սամվել Մելքոնյան67
8. Արթուր Քոչարյան67
9.Նշան Էրզրումյան66
10.Նարեկ Բեգլարյան62
11.Լևոն Պաչաջյան61
12.Նորայր Գյոզալյան60
13.Արման Քարամյան57
14.Էդգար Մանուչարյան56
15.Արսեն  Բալաբեկյան55
16.Գեղամ Հարությունյան53
17.Գևորգ Ղազարյան49
18.Արտակ Եդիգարյան48
19.Գալուստ Պետրոսյան48
20.Արսեն Ավետիսյան47
21. Տիգրան Դավթյան47
22. Արմեն Շահգելդյան42
23.Դավիթ Գրիգորյան42
24.Զավեն Բադոյան42
25.Գևորգ Նռանյան42

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կիսաեզրափակիչ. «Ալաշկերտ» – «Նոա» խաղի մեկնարկային կազմերն ու ուղիղ հեռարձակումը

Եղիշե Մելիքյան. «Ես մտածում եմ հայ ֆուտբոլիստների մասին, բայց տվյալ պահին առաջնահերթը հաղթանակն է» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Մեր առջև միշտ բարձր խնդիր է դրված, ուստի պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

«Փյունիկի» 2-րդ անընդմեջ հաղթանակը, «Ուրարտուի» 2-րդ անընդմեջ պարտությունը․ VNews-ի ֆոտոշարքը նրանց միջև խաղից

Արթուր Քարտաշյան․ «Հաղթանակը նվիրում եմ եղբորս գլխավորությամբ մեր բոլոր զոհված զինվորների հիշատակին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկն» արտագնա հաղթանակ տոնեց «Ուրարտուի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Կլինի՞ չեմպիոնության համար պայքարող 5-րդ թիմ, թե՞ ոչ․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ «Ուրարտու» – «Փյունիկ» խաղից առաջ

Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

«Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)