Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների շախմատի աշխարհի չեմպիոն - VNews
Բաժիններ

Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների շախմատի աշխարհի չեմպիոն

Հայկական շախմատի անվանի վետերանը մարզական իր հարուստ կենսագրությունում հերթական մեծ նվաճմանը հասավ:

Բուխարեստում ավարտված վետերանների շախմատի աշխարհի առաջնության ավարտական՝ 11-րդ տուրում 65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանն անչափ կարևոր հաղթանակ տոնեց  Յենս  Քրիստիանսենի նկատմամբ ու վաստակած 8,5 միավորով Անատոլի Վայսերի և Յուրի Բալաշովի հետ լավագույն արդյունքը ցույց տվեց:

Լրացուցիչ գործակիցների հաշվարկով Վահանյանը գերազանցեց մրցակիցներին ու  արժանացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Արծաթե մեդալը բաժին հասավ Անատոլի Վայսերին, բրոնզե մրցանակակիր դարձավ Յուրի Բալաշովը: Առաջնության 3 մրցանակակիրներն էլ 3200-ական եվրո պարգևավճար ստացան:

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր 3 շախմատիստներից միայն Կարեն Մովսիսյանն էր մեդալի հավակնում: Վիճակահանության քմահաճույքով ավարտական տուրում նրա մրցակիցը մրցաշարի առաջատար Վադիմ Շիշկինն էր: Նրանց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:

Մովսիսյանը վաստակած 8 միավորով զբաղեցրեց  4–րդ տեղը՝ պարգևատրվելով 1800 եվրոյով: Հիշեցնենք, որ նա անցյալ տարի Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի վետերանների առաջնությունում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: 2017թ. էլ նա Եվրոպայի չեմպիոն էր դարձել:

Արտաշես Մինասյանը հաշտություն կնքեց Սթիվեն Մանիոնի հետ ու վաստակած 7 միավորով զբաղեցրեց 22-րդ տեղը: Վադիմ Պողոսյանի մրցակիցը խաղին չէր ներկայացել ու նրան հաղթանակ շնորհվեց: Նա վաստակեց 6 միավոր ու հանգրվանեց 52-րդ հորիզոնականում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ուկրաինացի Վադիմ Շիշկինը, որը վաստակեց 9 միավոր և արժանացավ 4000 եվրոյի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը մեդալների հավակնորդների թվում են:

Աշխարհի առաջնություն. Վահանյանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մինասյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի առաջնություն. Վահանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի առաջնություն. Վահանյանը կես միավոր է զիջում 2 առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը կես միավոր են զիջում առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն անհաջողության մատնվեցին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակով մեկնարկեցին

Հայկական շախմատի լեգենդը՝ Լեգենդների մրցաշարի հաղթող

Ռաֆայել Վահանյանն ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Ռաֆայել Վահանյանը պահպանեց առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը Լեգենդների մրցաշարի առաջատարներից մեկն է

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը