Ռամոս. «Հույս ունեմ, որ հինգշաբթի «Ռեալը» կկարողանա տոնել չեմպիոնությունը» - VNews
Բաժիններ

Ռամոս. «Հույս ունեմ, որ հինգշաբթի «Ռեալը» կկարողանա տոնել չեմպիոնությունը»

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում։

«Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, չնայած տեսանելի է թիմի ցանկությունը նվաճել տիտղոս։ Հիմա ամեն ինչ կախված է մեզանից, ու դեռ կան միավորներ, որոնք պետք է հավաքենք։ Մեր նպատակը առաջնության վերսկսումից հետո հաղթանակն էր ամեն խաղում, ու փորձելու ենք այդպես էլ անել։ Անում ենք ամեն հնարավորը, որպեսզի հաղթենք առաջնությունը։

2:0 հաշվի ժամանակ սխալներ թույլ տվեցինք ու գոլ բաց թողեցինք։ Փոխարենը 3-րդ գնդակը խփեինք, թուլացրինք զգոնությունը։ Նման բան պետք չէ թույլ տալ, քանի որ ցանկացած թիմ կարող է հաղթանակ տանել քո նկատմամբ, եթե չպահես խաղի ինտեսիվությունը։ Հաղթեցինք առաջին խաղակեսը ու պարտվեցինք երկրորդում։

Լա լիգան հնարավոր է հաղթել կայունության ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ։ Հույս ունեմ, որ հինգշաբթի կկարողանանք նշել մեր գավաթը»,-Ռամոսի խոսքերն է թարգմանել Marca-ն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն խոսել է Իկեր Կասիլյասի և իրենց փոխհարաբերությունների մասին

«Ռեալի» հաղորդագրությունը Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ (տեսանյութ)

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

Վան դեր Վարտ. «Նրան համարում եմ աշխարհի լավագույն պաշտպանը»

Զիդանը որոշել է՝ «Ռեալն» ինչ հարձակումով է խաղալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

Ռունին նշել է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի ֆավորիտին

Ռամոսի՝ ավագին վայել քայլը․ Կմեկնի Անգլիա, թեև որակազրկված է ու չի խաղալու «Սիթիի» դեմ

Սեբալյոս․ «Խոսել եմ Պերեսի հետ, ու պայմանավորվել ենք ապագայիս վերաբերյալ քննարկման համար»

Սերխիո Ռամոսի ու Զինեդին Զիդանի երկաթյա կապը

Վարձակալությամբ հանդես եկող 3 ֆուտբոլիստ, որ ավելի թանկ արժեն, քան Բեյլը

«Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի ամենաթանկարժեք ակումբների լավագույն տասնյակում են

Գվարդիոլա․ «Բախտս չի բերել, որ խաղացել եմ Զիդանի Ֆրանսիայի հավաքականի դեմ»

«Ռեալի» երկրպագուներն ընտրել են թիմի՝ Լա Լիգա 2019/20-ի լավագույն ֆուտբոլիստին

Մոուրինյոյի «Ռեա՞լը», թե՞ Կլոպի «Լիվերպուլը». Գվարդիոլան անվանել է կարիերայի ամենաբարդ մրցակցին