Ռամոսի վնասվածքների առեղծվածը․ ինչ է կատարվում «Ռեալի» երբեմնի ամենաառողջ խաղացողի հետ - VNews
Բաժիններ

Ռամոսի վնասվածքների առեղծվածը․ ինչ է կատարվում «Ռեալի» երբեմնի ամենաառողջ խաղացողի հետ

1611685196 461869 1611685276 noticia normal - Ռամոսի վնասվածքների առեղծվածը․ ինչ է կատարվում «Ռեալի» երբեմնի ամենաառողջ խաղացողի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 01:09

-

-

«Ռեալի» խաղացողների վնասվածքներն այս մրցաշրջանում, կարծես, իրոք վերջ չունեն։ Ակումբում իսկապես չեն հասկանում, թե ինչը կարող է լինել այսչափ վնասվածքների պատճառը։ Ամիսներ առաջ մադրիդյան թիմում որոշեցին անգամ հետաքննություն սկսել այս տարօրինակ երևույթը հասկանալու համար։ Բայց ամենացավալին վնասվածքների շատ լինելը չէ, այլ այն, թե ովքեր են ստանում դրանք։

Զինեդին Զիդանը հավաքականների խաղից առաջ ասաց, որ մարզչի համար հաճելի չէ, որ իր խաղացողները որոշակի հանգիստ ստանալու փոխարեն, միանում են իրենց հավաքականներին։ Նա, ասես, զգում էր, որ միջազգային դադարը վատ է անդրադառնալու թիմի առաջատարներից մեկի վրա։ Եվ այսպես, Սերխիո Ռամոսը մկանային վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից մոտ մեկ ամիս։ Ասել է թե, «Ռեալը» մրցաշրջանի կարևորագույն խաղերում մնում է առանց ավագի։

Ամենաառողջ ֆուտբոլիսիտի կարգավիճակի ավարտը

AV12102 HORThumb 1 - Ռամոսի վնասվածքների առեղծվածը․ ինչ է կատարվում «Ռեալի» երբեմնի ամենաառողջ խաղացողի հետ

Ռամոսը վերջին տարիներին բազմիցս ճանաչվել է «Ռեալի» ամենաառողջ ֆուտբոլիստ։ Ու իրոք դա այդպես էր։ Դժվար է հիշել «Ռեալի» մեկ այլ խաղացողի, որը այդքան խուսափում էր վնասվածքներից վերջին տարիներին, որքան Ռամոսը։ Այս մրցանակը խաղացողին շնորհվում է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Սակայն այս մրցաշրջանը Ռամոսի կայուն ու առողջ խաղի հակապատկերն է։ Նա արդեն 18 հանդիպում է բաց թողել, ու սա դեռ վերջը չէ։ Վնասվածքները տարբեր են․ ազդրի վերին մկանային վնասվածք, ծնկի վնասվածք, հետո փոքրիկ վիրահատական միջամտություն այդ նույն ծնկի վրա, որի պատճառով էլ իսպանացին բաց է թողել այդ խաղերի մեծ մասը։ Ռամոսը այս մրցաշրջանում անգամ ստամոքսի հետ է խնդիրներ ունեցել ու բաց թողել մեկ հանդիպում։ Նրա մոտ հիմա դարձյալ մկանային վնասվածք է։

Անկում ֆանտաստիկ մրցաշրջանից հետո

ramos 960x616 - Ռամոսի վնասվածքների առեղծվածը․ ինչ է կատարվում «Ռեալի» երբեմնի ամենաառողջ խաղացողի հետ

Ռամոսը անցած մրցաշրջանում խելահեղ ֆուտբոլ խաղաց։ Նա մեծ դերակատարում ունեցավ Իսպանիայի առաջնությունում հաղթանակի մեջ։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով իսկական շիլաշփոթի վերածված մրցաշրջանում նա ընդամենը 2 հանդիպում բաց թողեց վնասվածքի պատճառով։ Գուցե և սպասելի էր, որ այսպիսի ֆանտաստիկ մրցաշրջանից հետո կարող է անկում լինել, մանավանդ որ Ռամոսը այլևս երիտասարդ չէ։ Թերևս գլխավոր առեղծվածը հենց անցած մրցաշրջանի բացառիկ ֆիզիկական վիճակն է, որը զգացնել տվեց այս մրցաշրջանում, երբ խիտ էր ոչ թե հետկորոնավիրուսային մի քանի ամսվա խաղացանկը, այլ ամբողջ մրցաշրջանը։

Մեր ընտրանին

Վնասվածք, որից ակումբը տուժում է, բայց շահում բանակցություններում

Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ միտք թվալ, բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։ Կողմերի միջև համաձայնություն չկա։ 35-ամյա իսպանացին նոր, ավելի լավ պայմաններով պայմանագիր է ուզում, իսկ «Ռեալը» չունի այդ միջոցները ֆինանսական առումով բարդ մրցաշրջանից հետո։ «Արքայական ակումբում» ցանկանում են այդ գումարներն ուղղել երիտասարդ խաղացողների տրանսֆերներին, այլ ոչ թե բարձրացնել Ռամոսի աշխատավարձը, որի մկանները սկսել են տեղի տալ այս մրցաշրջանում։ Սակայն մեկ բան ակնհայտ է․ «Ռեալում», իհարկե, ուզում են պահել Ռամոսին։ Այս վնասվածքներից հետո իսպանացին գուցե որոշակի զիջումների գնա բանակցություններում, ու ակումբը շահի դրանում։

Sergio Ramos Florentio Perez scaled 1 960x640 - Ռամոսի վնասվածքների առեղծվածը․ ինչ է կատարվում «Ռեալի» երբեմնի ամենաառողջ խաղացողի հետ

Դե իսկ տուժելու մասով ամեն ինչ առավել քան պարզ է։ Ռամոսը բաց է թողնելու վիթխարի նշանակության շաբաթը, որում «Ռեալը» երկու անգամ խաղալու է «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայում, այդ խաղերի միջև էլ անցկացվելու է Էլ Կլասիկոն Լա լիգայում «Բարսելոնայի» դեմ։ Այս խաղերում պաշտպանության կենտրոնում Զիդանը կվստահի Ռաֆայել Վարան-Նաչո զույգին։ Նրանք այս մրցաշրջանում շատ են խաղացել միասին, երբ Ռամոսը բացակայում էր, ու վերջին խաղերում բավականին կայուն խաղ են ցուցադրել:

Ֆիզպատրաստության մարզչի բարձր պահանջները․ խաղացողները գուցե չեն դիմանում

img jmgilvernet 20201127 174144 imagenes md propias jmgilvernet ramos dupont kscH U491136132334jSG 980x554@MundoDeportivo Web 960x543 - Ռամոսի վնասվածքների առեղծվածը․ ինչ է կատարվում «Ռեալի» երբեմնի ամենաառողջ խաղացողի հետ

2019 թվականին «Ռեալ» վերադառնալուց հետո Զինեդին Զիդանի մարզչական շտաբը որոշակի փոփոխության ենթարկվեց։ Նա հրավիրեց ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնին, որն աշխատել էր Ֆրանսիայի հավաքականում 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Դյուպոնի գալուց ի վեր «Ռեալում» վնասվածքները շատացան։ Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած դադարից հետո մինչև մրցաշրջանի ավարտը «Ռեալում» գրեթե բոլոր առողջ էին։ Մասնագետները սա կապում էին նրանով, որ Դյուպոնը խաղացողների հետ լավ է աշխատում կարճ ժամկետներում։ Վառ օրինակը Ֆրանսիայի հավաքականն էր։ Սակայն երկար ու խիտ մրցաշրջանում պահանջկոտ մարզչի առաջադրանքներին չեն դիմանում անգամ «Ռեալի» խաղացողները։ Ու պատահական չէ, որ վնասվածքների զգալի մասը մկանային է լինում։ Այստեղ, իհարկե, կա նաև որոշակի պարադոքս, քանի որ ֆիզպատրաստության նույն մարզչի ժամանակ Ռամոսը անցկացրել է իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը առանց խնդիրների։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

4 վերադարձ, 2 նոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղում

Կալդերոն. «Հրավիրեցի Ռոնալդուին, երբ հասկացա, որ Մեսիի տրանսֆերն անհնարին է»

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

«Պերեսը եսասեր է, եսասեր, եսասեր, նա մտածում է միայն «Ռեալի» մասին». «Վիլյառեալի» սեփականատեր

Sky Sport. Դավիդ Ալաբան՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

«Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

Զիդանը՝ Սուպերլիգայի մասին․ «Դա իմ գործը չէ, ես այստեղ եմ թիմը մարզելու համար»

«Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Մբապեն տուն է փնտրում Մադրիդում

Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել»

Լա Լիգան կարևոր որոշում կայացրեց «Բարսելոնայի», «Ռեալի» և «Ատլետիկոյի» վերաբերյալ

Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

«Ռեալը» միավորներ կորցրեց (տեսանյութ)