Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի - VNews
Բաժիններ

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

2968174 60919408 2560 1440 - Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը պայմանագրի ժամկետի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից», չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Այդ մասին հաղորդում է AS-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 35-ամյա խաղացողը գրավել է Անգլիայի չեմպիոնի ուշադրությունն ու կարող է միանալ այդ ակումբին, սակայն գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և ղեկավարությունը չեն նախատեսում նոր ֆուտբոլիստի հրավիրել պաշտպանության կենտրոնի համար: Նրանք հույս են կապելու ներկայիս խաղացողների՝ Ռուբեն Դիաշի, Ջոն Սթոունզի և Նաթան Ակեի հետ:

Իսպանական մամուլն ավելի վաղ հաղորդել էր նաև, որ Ռամոսը կարիերայի շարունակության ևս 2 տարբերակ ունի՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբի հետաքրքրության մասին հաղորդվել էր հունիսի 17-ին: Նշվել էր, որ անձամբ Սերխիոն դեմ չէ Ֆրանսիա տեղափոխվելուն, քանի որ Փարիզը բավականին մոտ է գտնվում Մադրիդին, որտեղ ապրում է նրա ընտանիքը:

Ռամոսը 2005 թվականից է խաղում «Ռեալում»: Պաշտպանը 2020/21թթ․ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 21 հանդիպման, դարձել 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիկնիզյան․«Շնորհակալ եմ, որ ընդառաջեցին տրանսֆերի խնդրանքին»

«Մանչեսթեր Սիթին» մոտ է խոշոր գործարք իրականացնելուն

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել իր մրցակցի առաջատարին

Նաիր Տիկնիզյանը նոր ակումբ ունի

«Բարսելոնայի» աստղի տրանսֆերը կախված է Քեյնի տեղափոխությունից

«Միլանի» պաշտպանը կարիերան կշարունակի Ա Սերիայի նորեկի կազմում

«Չելսին» ռեկորդային գումար է առաջարկելու հարձակվողի համար

Նաիր Տիկնիզյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Զլատանը ցանկացել է նախկին ակումբ վերադառնալ նախքան «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքելը

«Բավարիայի» ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանն այլ ակումբում կանցկացնի

«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Տոնի Կրոսի վնասվածքի մասին

Ջո Հարտը նոր ակումբ ունի

«Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին»

«Ռոման» նոր հարձակվող ունի. հայտնի է տրանսֆերի գինը (լուսանկար)

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար խոշոր առաջարկ է կատարվել