Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը - VNews
Բաժիններ

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

skysports real madrid sergio ramos 5362011 - Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ընթացիկ մրցաշրջանում մայրաքաղաքային թիմի մնացած հանդիպումները: Այդ մասին հաղորդում է AS-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք, ինչի հետևանքով դուրս է մնացել Լա Լիգայի 35-րդ տուրում «Սևիլիայի» դեմ այսօր՝ մայիսի 9-ին կայանալիք տնային հանդիպման հայտացուցակից: Վերականգնման ժամկետների մասին պաշտոնապես ոչինչ չէր հաղորդվել:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Ռամոսը, հնարավոր է, խաղադաշտ դուրս չգա ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» վերջին մրցավեճերում, որպեսզի չխորացնի վնասվածքը: Այն կարող է ազդեցություն ունենալ խաղացողի՝ առաջիկա Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականում ելույթների վրա:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը, որը «Սևիլիային» հաղթելու դեպքում միավորներով կհավասարվի աղյուսակի առաջատար «Ատլետիկոյին», ընթացիկ մրցաշրջանում, անդալուսցիների հետ մրցավեճից զատ, պետք է անցկացնի Լա Լիգայի ևս 3 խաղ՝ ուժերը չափելով «Գրանադայի», Բիլբաոյի «Ատլետիկի» ու «Վիլյառեալի» հետ:

Պաշտպանը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման և խփել 2 գոլ: Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ կլրանա այս տարվա հունիսի վերջին: Ռամոսը 2005 թվականից է ելույթ ունենում Իսպանիայի հավաքականում՝ նրա կազմում դառնալով աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

«Նրան տեսնելով եմ որոշել երկարեցնել մազերս»․ Սերխիո Ռամոսի ամենաուշագրավ մտքերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իսպանիան երկրորդ խաղում էլ չի կարողանում հաղթել (տեսանյութ)

Իսպանիա – Լեհաստան. մեկնարկային կազմերը

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Մորատա․ «Կուզեի ունենալ Լևանդովսկիի հատկանիշներից շատերը, բայց՝ չունեմ․ ես Մորատան եմ»

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

Լամ. «Նրանք կարող են փոխարինել Չավիին ու Ինիեստային»

Իսպանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը վերադարձավ ընդհանուր խումբ

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Ես ընդունել եմ «Ռեալի» առաջարկը». Ռամոսի հետաքրքիր բացահայտումները՝ բանակցությունների մասին

Ռամոսը չկարողացավ զսպել արցունքները «Ռեալին» հրաժեշտ տալիս (տեսանյութ)

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

117 տարի անց «Ռեալն» արտասահմանցի ավագ կունենա

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

«Ռեալը» հաստատեց՝ Ռամոսը հեռանում է