-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն իր թվիթերյան էջում արձագանքել է մանկունյական ակումբի ու ազգային ընտրանու նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի՝ կարիերան ավարտելու փաստին:
«Դու մեծագույններից մեկն ես: Իրականացավ քո կողքին խաղալու երազանքս: Շնորհավորում եմ, դու անհավանական կարիերա ես ունեցել: Բոլոր ժամանակների մեծագույն խաղացողն ես: Շնորհավորում եմ կարիերան ավարտելու կապակցությամբ»,- գրել է Ռեշֆորդը:
«Դերբի Քաունթիի» հարձակվող Ռունին, որը վերջին 2 ամսում կատարել էր թիմի գլխավոր մարզչի պարտականությունները, ավարտել է մարզական կարիերան և ազատվել «պաշտոնակատարի» պիտակից: Անգլիացին, ստորագրելով 2,5 տարվա պայմանագիր, կաշխատի որպես գլխավոր մարզիչ:
Ռունին «Դերբիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար էր դարձել անցած տարվա նոյեմբերին՝ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո: Ուեյնը նախքան այդ ակումբ տեղափոխվելը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել նաև «Էվերթոնում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Դի Սի Յունայթեդում»: 2004-2017թթ․ խաղալով մանկունյական թիմում՝ 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկրի գավաթակիր է, եռակի լիգայի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր: Մեկական անգամ հռչակվել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթակիր ու աշխարհի ակումբային չեմպիոն:
Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո