fbpx
Բաժիններ

Ռայոլան պատմել է, թե ինչպես է «Բարսելոնան» ձախողել դե Լիխտի տրանսֆերը

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։

«Շատ հոլանդացիների համար «Բարսելոնան» ոչ թե արտերկրյա ակումբ է, այլ հոլանդական։ Մատեյսը այնտեղ պետք է տեղափոխվեր, բայց այնպես չէ, որ հատուկ պայմանավորվածություն կար։

«Բարսելոնան» մտածեց, որ գործարքը իրենց ձեռքում է։ Դե Լիխտը հոլանդացի է, ինչպես Ֆրենկի դե Յոնգը ու տեղափոխվում է «Այաքսից», այդ պատճառով…եթե դե Յոնգը գնա, դե Լիխտը կհետևի նրա օրինակին։ Այդպես նրանք մտածեցին։ «Բարսելոնան» դե Լիխտին գնելու սխալ պատճառներ անվանեց։

Դա ինչ-որ պատահական ֆուտբոլիստ չէ։ Կարծո՞ւմ եք, որ Պիկեի նման ազդեցիկ պաշտպանը մի կողմ կքաշվեր։ Մատեյսը չի մտածում փողի մասին, նա պարզապես ցանկանում է ֆուտբոլ խաղալ։

Նա կարող էր «Յուվենտուս» տեղափոխվել մեկ տարի առաջ, բայց «Այաքսը» խնդրեց նրան մնալ մինչև ակումբները համաձայնության հասնեն։ Դա նրա առաջին ընտրությունն էր, նա զարմացավ, երբ իմացավ «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նման ակումբների առաջարկների մասին»,-ասել է Ռայոլան Voetbal International-ի հետ զրույցում։

Դե Լիխտը «Յուվենտուս» է տեղափոխվել 75 մլն. եվրոյի դիմաց։ Նա իտալական ակումբի կազմում անցկացրել 13 հանդիպում ու հեղինակել մեկ գոլ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» ցանկանում է թոփ հարձակվող ձեռք բերել ամռանը

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կվճարի Սուարեսին փոխարինողի հրաժարագինը

Ռայոլան ակնարկ է արել Պոգբայի ապագայի վերաբերյալ

Ինչու է «Բարսելոնան» որոշել չգնել Հալանդին

Մորատա. «Չէի ցանկանա այդ ակումբին հանդիպել Չեմպիոնների լիգայում»

Մեսիի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ

«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում

«Բարսելոնան» դիտարկել է Մերտենսի տրանսֆերը գնելու հնարավորությունը

Պաշտոնական․ Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը

Կլոպ․ «Չէի ցանկանում որևէ ճնշում գործադրել Սարիի վրա, հարգում եմ նրան»

«Բարսելոնան» կխզի սոցցանցերի միջոցով Բարտոմեուին գովաբանող ընկերության հետ պայմանագիրը

«Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է հեռանա». Լապորտա

Հայտնի է՝ երբ շարք կվերադառնա Միրալեմ Պյանիչը

Հայտնի է՝ որքան կվճարի «Բարսելոնան» «Լեգանեսի» հարձակվողի համար

Մեսի․ «Լինելով թիմային մարզիկ՝ ինձ համար պատիվ է դառնալ առաջինը, որն արժանանում է այս մրցանակին» (տեսանյութ)

«Բարսելոնան» համագործակցում է ընկերության հետ, որը «սև PR» արշավ է իրականացնում իր իսկ թիմի ֆուտբոլիստների դեմ