-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը ու Գարեթ Բեյլը վնասվածքներ են ստացել ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի Խորվաթիայի ու Ուելսի միջև կայացած հանդիպման ժամանակ (1:1):
Մոդրիչը փորձում էր ընդհատել մրցակցի գրոհը ու կոպիտ խաղաց Հարի Ուիլսոնի հետ: Այդ դրվագում նա վնասվածք հասցրեց թե՛ իրեն, թե՛ մրցակցին: Խաղադաշտը լքելիս՝ ֆուտբոլիստը չէր կարողանում աջ ոտքը դնել խոտածածկին: Նրա փոխարեն հանդիպման 90-րդ րոպեին խաղադաշտ մտաց Միլան Բադելը:
Բեյլը նույնպես վնասվածք ստացավ: Նա կաղում էր հանդիպման վերջնամասում, սակայն Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը չկարողացավ նրան փոխարինել, քանի որ օգտագործել էր բոլոր փոփոխությունները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո