-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ֆիորենտինան» շարունակում է պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու հնարավորություն փնտրել:
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի ծառայություններով: Այս մասին հայտնել է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ա սերիայում հանդես եկող ակումբն արդեն առաջին քայլերն է ձեռնարկել իսպանացուն համոզելու տեղափոխվել հենց այնտեղ:
25-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 1 խաղի: Պաշտպանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր «Բավարիայում»՝ նրա կազմում ձևակերպելով չեմպիոնական եռահաղթանակ՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Յովիչը վարձավճարով վերադարձավ «Այնտրախտ»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո