Իսպանական «Վիլյառեալը» հաստատել է, որ 2019 թվականի «Ռեալի» դեմ իրենց առաջին հանդիպումից առաջ չեմպիոնական միջանցք կբացեն մադրիդցիների համար, որոնք կրկին հաղթել են աշխարհի ակումբային առաջնությունում։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հրաժարվել էր փառքի ճեմուղի բացել «Արքայական ակումբի» համար՝ պատճառաբանելով, որ նրանք չէին մասնակցել ԱԱԱ-ին։
Մինչդեռ «Վիլյառեալը» կարծում է, որ պետք չէ խախտել առաջնությունում ձևավորված ավանդույթները։ «Դեղին սուզանավը» նախորդ մրցաշրջանում չեմպիոնական միջանցք էր նաև բացել կատալոնացիների համար, որոնք դարձել էին Լա Լիգայի հաղթող։
2009-ին «Վիլյառեալը» նույն հարգանքն էր ցուցադրել Պեպ Գվարդիոլայի թիմի նկատմամբ, երբ նրանք հաղթել էին աշխարհի ակումբային առաջնությունում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո