-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ատալանտա
Ռեալ Մադրիդ
0 - 1 Ֆերլան Մենդի - 86`
Կարմիր Քարտ Ռեմո Ֆրոյլեր - 17`
Բերգամոյում փետրվարի 24-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Ատալանտայի» և Մադրիդի «Ռեալի» միջև առաջին հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, մադրիդյան ակումբի համար առաջիկա մրցավեճը կլինի հոբելյանական՝ 100-րդը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆում: «Ռեալը» կդառնա այդպիսի ցուցանիշի հասած առաջին ակումբը:
Մադրիդցիները 6 անգամ դարձել են Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող (ներկայիս Չեմպիոնների լիգա), ևս 7 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: «Ռեալը» վերոնշյալ 13 տիտղոսով բացարձակ առաջատար է Եվրոպայի ակումբային չեմպիոն դառնալու ցուցանիշով: Մոտակա հետապնդողն իտալական «Միլանն» է, որը 7 այդպիսի հաղթանակ ունի (4՝ Եվրոպական չեմպիոնների գավաթում, 3՝ Չեմպիոնների լիգայում):
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի B խմբում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը (10 միավոր)՝ իրենից հետ թողնելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային», Դոնեցկի «Շախտյորին» (8-ական միավոր) ու «Ինտերին» (6 միավոր):
Առանց Բենզեմայի. «Ռեալի» հայտացուցակը՝ «Ատալանտայի» դեմ խաղի համար
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո