Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է հեռանալ Իսպանիայի մայրաքաղաքից այն դեպքում, եթե «Արքայական ակումբը» պայմանագիր ստորագրի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ բելգիացին տարեկան ստանում է 14 մլն եվրո աշխատավարձ, ուստի «Ռեալի» համար դժվար կլինի ճգնաժամի պայմաններում կատարել 2 խոշոր պայմանագրերի ֆինանսական պարտավորություններ: Բացի այդ, 2 ֆուտբոլիստներն էլ նախընտրում են գործել հարձակման ձախ եզրում, ուստի նրանց հնարավոր չի լինի այդ դիրքում միաժամանակ դուրս բերել խաղադաշտ: Եվ ամենակարևոր փաստարկն այն է, որ Ազարը հաճախ է վնասվածքներ ստանում ու արդեն 40 մրցավեճ է բաց թողել: Ակումբում դժգոհ են գործերի այդպիսի ընթացքից:
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 13 խաղի, դարձել 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ում բոլոր մրցաշարերի հաշվարկով անցկացրել է 30 մրցավեճ՝ իր ակտիվում գրանցելով 21 գոլ ու 9 գոլային փոխանցում:
«Ռեալը» Մբապեին խնդրել է սպասել ևս մեկ տարի, հայտնի է՝ որքան գումար է պահանջում ՊՍԺ-ն
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո