-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» հարձակվող Ուգո Դուրոն կարող է համալրել ակումբի առաջին թիմի շարքերը:
Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Բ»-ի լավագույն ռմբարկուն է՝ 3-րդ դիվիզիոնում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ:
Ավելի հավանական է՝ «Արքայական ակումբը» հարձակվող Լուկա Յովիչի՝ վարձավճարով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տեղափոխությունից հետո Դուրոյին կներգրավվի առաջին թիմ, քան կիրականացնի առջևի գծի նոր ֆուտբոլիստի տեղափոխություն:
Դուրոյի իրավունքները պատկանում են «Խետաֆեին», և նա մայրաքաղաքային ակումբում ներկա պահին հանդես է գալիս վարձավճարով, միաժամանակ «Ռեալն» ունի հարձակվողի ամբողջական տրանսֆերը մրցաշրջանի ավարտից հետո գնելու հնարավորություն:
«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Ա սերիան ներկայացնող ակումբում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո