«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ - VNews
Բաժիններ

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի հետ, այս մասին գրում է Marca-ն։

Բրազիլացի ֆուտբոլիստի ու իսպանական ակումբի միջև կնքվել է համաձայնագիր, որը ուժի մեջ է լինելու մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

«Արքայական ակումբում» կասկածներ չունեն ֆուտբոլիստի վերաբերյալ ու գնահատում են նրա դերը թիմի հաջողությունների մեջ, այդ պատճառով կողմերը համաձայնացրել էին նոր գործարքը դեռ ամիսներ առաջ։

Շշուկներ կան, որ Կազեմիրոյի աշխատավարձը կարող է 5 մլն. եվրոյից բարձրանալ տարեկան 9 մլն. եվրոյի։

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը «Ռեալի» համակարգում է 2013 թվականից, սակայն նա երկար ու բարդ ճանապարհ է անցել մինչև հիմնական թիմում հաստատվելը։ 2014/15 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Պորտուում»։ Այնուամենայնիվ, արդյունքում, «սերուցքայինների» հետ 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում, մեկակական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր, խաղացողը նաև հպարտանում է Իսպանիայի ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ոսկե մեդալներով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» վաճառքի է հանել իր ֆուտբոլիստին՝ նրան գնելուց մեկ տարի անց

«Ռեալի» հարձակվողը ինքնամեկուսացել է․ նա շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

«Բարսելոնան» ու ևս 2 ակումբ հետաքրքրված են Գենդուզիի տրանսֆերով

Ու նորից. Ազարը վնասվածք ունի

«Բարսելոնայի» ծրագրերը՝ Լաուտարոյի ու Նեյմարի տրանսֆերների վերաբերյալ

Գվարդիոլան ճնշում է գործադրում «Մանչեսթեր Սիթիի» վրա

«Ռեալը» որոշել է այս ամառվա գլխավոր տրանսֆերային թիրախին

Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

«Ռեալի» 2 առանցքային ֆուտբոլիստ չի խաղա «Ալավեսի» դեմ

Ալեգրի. «2 տարի առաջ հրաժարվեցի գլխավորել «Ռեալը»

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Լա լիգայի նախագահ․ «Այն, որ Պերեսը խաղից 20 րոպե հետո ԻՖՖ-ի նախագահի հետ հեռախոսով քննարկում է VAR-ը, նորմալ չէ»