Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում - VNews
Բաժիններ

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Հայաստանի սուպերգավաթի մրցախաղը՝ 10 փաստով

«Նոան» պաշտոնական մրցումներում առաջին անգամ հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճեց մրցաշրջան 2019/20-ի վերջին մրցանակը՝ յուրօրինակ դուբլ ձևակերպելով:

Սուպերգավաթի հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. «Նոան» առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի 9-րդ դափնեկիրը: Նախկինում նման հաջողության էին հասել «Շիրակը» (1996թ.), «Ցեմենտը» (1998թ.), «Ալաշկերտն» (2016թ.) ու «Արարատ-Արմենիան» (2019թ.):

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 9 անգամ է դարձել սուպերգավաթակիր: 5 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Շիրակը», «Միկան»  ու «Ալաշկերտը» կրկնակի սուպերգավաթակիրներ են: Մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը», «Բանանցը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»:

2. Մրցաշրջան-2019/20-ում հայկական ֆուտբոլի 3 տիտղոսների համար էլ վճռորոշ մրցախաղերում մրցավեճի էին բռնվել «Արարատ-Արմենիան» ու «Նոան», որին բաժին հասավ խաղարկվող գավաթներից երկուսը: Նախկինում նման իրավիճակ ստեղծվել էր 1999թ. «Ցեմենտի» և «Շիրակի», 2010թ. «Փյունիկի» և «Բանանցի», 2018թ. «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» դիմակայությունում: Միայն «Փյունիկին» է հաջողվել իր մրցակցի նկատմամբ առավելության հասնել 3 մրցաշարերում էլ՝ արժանանալով խաղարկված տիտղոսներին:

Սուպերգավաթի խաղարկություններում 8-րդ անգամ պատվավոր մրցանակը վիճարկեցին այն նույն թիմերը, որոնք մրցել էին նաև ՀՀ գավաթի եզրափակչում: Նախկինում դա տեղի էր ունեցել 1997 («Արարատ»-«Փյունիկ»՝ 1-0, 0-2), 1999 («Ցեմենտ»-«Շիրակ»՝ 3-2, 1-2), 2006 («Փյունիկ»-«Միկա»՝ 0-1, 2-3), 2010 («Փյունիկ»-«Բանանց»՝ 4-0, 2-0), 2013 («Փյունիկ»-«Շիրակ»՝ 1-0, 0-2), 2015 («Փյունիկ»-«Միկա»՝ 3-1, 3-0) և 2018թթ. («Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան»՝ 1-1, 3-4` 11մ, 2-0):

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Բացի «Նոայից», նաև «Միկային» և «Փյունիկին» է հաջողվել մեկական անգամ իր մրցակցին հաղթել թե Հայաստանի գավաթի, թե Սուպերգավաթի մրցախաղում:

3. «Նոան» և «Արարատ-Արմենիան» առաջին անգամ միմյանց հետ վիճարկեցին Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի համար մրցավեճի բռնված 11-րդ զույգը: Առավել հաճախ՝ 5-ական անգամ մրցանակը միմյանց հետ վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» և «Փյունիկն» ու «Միկան»:  3 անգամ «Փյունիկի» մրցակիցը եղել է «Շիրակը», 2 անգամ՝ «Արարատը»: «Շիրակն» ու «Ցեմենտը» մրցավեճի են բռնվել 2 անգամ, մեկ անգամ էլ Սուպերգավաթը վիճարկել են «Միկան» և «Ուլիսը»: «Ալաշկերտը» մեկական անգամ մրցել է «Բանանցի», «Շիրակի»,«Գանձասար-Կապանի» և «Արարատ-Արմենիայի» հետ:

4. «Նոան» դարձավ Սուպերգավաթը վիճարկած 11-րդ ակումբը: Առավել հաճախ՝ 15 անգամ Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցել է «Փյունիկը»: «Շիրակը», «Միկան» և «Բանանցը» 6-ական անգամ են մրցավեճի բռնվել Սուպերգավաթի համար: 4 անգամ մրցանակը վիճարկել է «Ալաշկերտը», 2-ական անգամ՝ «Ցեմենտը», «Արարատն» ու «Արարատ-Արմենիան», մեկական անգամ էլ՝ «Ուլիսը» և «Գանձասար-Կապանը»:

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

Նշված թիմերից միայն «Ուլիսին» և «Գանձասար-Կապանին» ոչ միայն չի հաջողվել նվաճել մրցանակը, այլև բացել գոլերի հաշիվը Սուպերգավաթի խաղում: Սակայն, ի տարբերություն կապանցիների, ուլիսցիները Սուպերգավաթի խաղում սեփական դարպասն անառիկ են պահել՝ «Միկայի» հետ 2012թ. կայացած հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի և մրցակցին զիջելով միայն 11մ հարվածաշարում:

5. Երկրի չեմպիոնն ու գավաթակիրը 16-րդ անգամ վիճարկեցին Սուպերգավաթը: 5-րդ անգամ հաջողությունն ուղեկցեց գավաթակրին: 4 անգամ Սուպերգավաթը վիճարկել են երկրի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» և գավաթի եզրափակչի մասնակիցը: Բոլոր դեպքերում էլ մրցանակը շահել է «Փյունիկը»:

3 անգամ մրցել են չեմպիոնն ու 2-րդ մրցանակակիր «Շիրակը»: Այդ մրցավեճում ավելի ուժեղ է գտնվել «Շիրակը»՝ 2 անգամ (1996, 2003թթ.) հաղթելով երկրի չեմպիոն «Փյունիկին»: Չեմպիոնին (1998թ., «Ցեմենտ») հաջողությունն ուղեկցել է մեկ անգամ, այն էլ միայն հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ստանկովիչը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի մասին. «Հանդիպման վայրը մեզ համար ոչինչ չի փոխում»

«Ցրվենա Զվեզդան» մեկնել է «Արարատ-Արմենիայի» հետ խաղին (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի վայրը փոխվել է

«Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղը կկայանա Երևանում

«Չեմ ուզում հայ ժողովրդի վիճակն օգտագործել մեր շահերի համար». «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի վերաբերյալ փոփոխություն չկա

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի օրն ու ժամը

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից