Ռեկորդ այլազգի դարպասապահների շրջանում․ 20-ամյա պորտուգալացու նվաճումը VBET ՀՊԼ-ում - VNews
Բաժիններ

Ռեկորդ այլազգի դարպասապահների շրջանում․ 20-ամյա պորտուգալացու նվաճումը VBET ՀՊԼ-ում

238921802 218704490266435 4475110912993176569 n - Ռեկորդ այլազգի դարպասապահների շրջանում․ 20-ամյա պորտուգալացու նվաճումը VBET ՀՊԼ-ում

«Սևանի» պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն կամ պարզապես Դիդին շատ հաջող է սկսել իր մրցելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական առաջնությունում: Օգոստոսի 13-ին «Նորավանքի» հետ խաղում նշելով նորամուտը VBET ՀՊԼ-ում, Ֆիգերեդոն դարպասն անառիկ պահեց: Հաջորդ երկու հանդիպումներում էլ «Արարատի» և «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին չհաջողվեց խոցել պորտուգալացու պաշտպանած դարպասը:

Այսպիսով, Դիոգո Ֆիգերեդոն արդեն 270 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել: Դա ոչ միայն ընթացիկ առաջնությունում լավագույն արդյունքն է, այլև ռեկորդային ցուցանիշ է ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի 20-ամյա դարպասապահների շրջանում: Ֆիգերեդոն գերազանցեց Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել:

Դիոգո Ֆիգերեդոն լավ հնարավորություն ունի բարելավելու նաև 20 տարեկանների տարիքային բացարձակ ռեկորդը: Այն պատկանում է «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանին, որը 2011թ. 20 տարեկանում դարպասը 405 րոպե շարունակ անառիկ էր պահել:

235987850 211996477603903 8629474313268916142 n 960x640 - Ռեկորդ այլազգի դարպասապահների շրջանում․ 20-ամյա պորտուգալացու նվաճումը VBET ՀՊԼ-ում

Դժվար է գուշակել, թե արդյոք կհաջողվի՞ «Սևանի» դարպասապահին դառնալ տարիքային բացարձակ ռեկորդի հեղինակ: Դրա համար Ֆիգերեդոյին անհրաժեշտ կլինի առաջիկա երկու խաղերում դարպասն առնվազն 136 րոպե անառիկ պահել:

Մեր ընտրանին

VNews.am-ը ներկայացնում է դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով այլազգի դարպասապահների տարիքային ռեկորդները:

ՏարիքԴարպասապահԱկումբՐոպեԺամանակահատված
16Ապուլա Բետե«Փյունիկ»11010.07-15.11.2002
17Ապուլա Բետե«Փյունիկ»44627.10-22.11.2003
18Անատոլի Այվազով«Փյունիկ»32718.10-18.11.2014
19Ապուլա Բետե«Փյունիկ»43416.06-06.07.2005
20Դիոգո Ֆիգերեդո«Սևան»27013.08.-23.08.2021
21Վասիլի Կուզնեցով«Երևան»46617.03-13.06.1999
22Անատոլի Այվազով«Շիրակ»49610.03-14.04.2018
23Վսևոլոդ Երմակով«Շիրակ»44131.08-05.10.2019
24Զլատան Ադրովիչ«Փյունիկ»33005.05.-23.05.2007
25Ալեքսանդր Կոնով«Լոռի»35022.08-22.09.2018
26Սաուլյուս Կլևինսկաս«Միկա»53202.04-15.05.2010
27Անդրիյա Դրագոևիչ«Փյունիկ»37907.10-25.11.2018
28Լևան Բուբուտեիշվիլի«Գանձասար»47222.05-23.07.2011
29Օգնյեն Չանչարևիչ«Ալաշկերտ»59430.09-28.11.2018
30Վլադիմիր Մալկով«Ուլիս»53017.04-06.06.2010
31Նենադ Ռադաջա«Բանանց»43326.07-04.11.2007
32Դմիտրի Աբակումով«Արարատ-Արմենիա»32415.04-15.05.2021
35Դավիթ Յուրչենկո«Ալաշկերտ»27428.02-22.05.2021
36Սոսո Գրիշիկաշվիլի«Միկա»29213.05-13.06.2009
37Սոսո Գրիշիկաշվիլի«Միկա»8406.06.2010

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Վանն» ու «Ուրարտուն» հաղթողին չորոշեցին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Ուրարտու». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Սևանին»` տանելով 3 անընդմեջ հաղթանակն առաջնությունում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Սևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը «Նոայի» մամուլի ծառայությանը (տեսանյութ)