-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Վանին»:
1․ Բարձրագույն խմբի նորեկ «Վանը» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 7-րդ հորիզոնականում: Առաջնության մասնակից թիմերից «Վանը» բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից, քանի որ 6 միավոր էր վաստակել կապանցիների հետ անցկացրած երկու չեղարկված հանդիպումներում (2-1, 3-1):
Մրցաշարային աղյուսակում «Վանի» անվան դիմաց 10 միավոր գրանցվեց (+3=1-7, 7-11), ինչը հնարավոր միավորների 30,3 տոկոսն է:
«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
2․ Սեփական դաշտում անցկացրած 7 հանդիպումներում «Վանի» օգտին 6 միավոր գրանցվեց (+2=0-5, 5-7), ինչը հնարավոր միավորների 28,5 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Վանը» պարտվել է «Ալաշկերտին» (0-1), «Արարատ-Արմենիային» (0-1), «Լոռիին» (1-2), «Նոային» (0-1) և «Արարատին» (0-1):
Հյուրընկալվելիս անցկացրած 4 հանդիպումներում «Վանը» նույնքան միավոր վաստակեց (+1=1-2, 2-4), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ միակ հաղթանակը «Վանը» տոնել է «Լոռիի» (1-0) նկատմամբ:
3. «Վանն» առաջնությունը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով (մեկը՝ «Գանձասար-Կապանի» նկատմամբ), ինչը ռեկորդային ցուցանիշ է Բարձրագույն խմբում մինչ այդ հանդես եկած նորեկների համար: 4-6-րդ և 11-13-րդ տուրերում «Վանը» 3-ական անընդմեջ պարտություն կրեց:
«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
11 հանդիպումներից 3-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 6 խաղում էլ «Վանի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Թիմի մասնակցությամբ խաղերում խոշոր հաշիվ չգրանցվեց:
6 անգամ «Վանը» մրցակիցներին պարտվել է մեկ գնդակի տարբերությամբ, ընդ որում 4 անգամ՝ նվազագույն հաշվով: Միայն «Ուրարտուին» է հաջողվել «Վանին» հաղթել 2 գնդակի տարբերությամբ (2-0):
Սևադա Արզումանյանի սաները «Փյունիկին» ու «Լոռիին» հաղթել են նվազագույն հաշվով և միայն «Շիրակին» են 3 գնդակ խփել (3-1):
«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
4․ «Վանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված, որից իրացվել է 5-ը: «Վանի» օգտին 11մ 3 հարվածներն էլ նշանակվել են «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված երկու հանդիպումներում:
Մեկնարկային տուրում 11մ հարվածով Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը խոցել է Ուիլֆրեդ Կուասի Էզան՝ դառնալով Բարձրագույն խմբում «Վանի» խփած անդրանիկ գոլի հեղինակը: Դա նաև 29-րդ առաջնության առաջին գոլն էր: Գանձասարցիների հետ 2-րդ խաղում Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը գրավել են Մուսլիմ Բամատգերեևն ու Ստանիսլավ Եֆիմովը:
«Վանի» դարպասին նշանակված 11մ 3 հարվածներից իրացվել է 2-ը: Դրանցից մեկը նշանակվել է «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված մեկնարկային խաղում, որում Սամուր Ագամագոմեդովի դարպասը գրավել է Գեղամ Հարությունյանը: Ագամագոմեդովի հետ մենամարտում հաղթող է դուրս եկել նաև ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը: Իսկ ահա Հենրի Ավագյանը հետ է մղել «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեի հարվածը:
«Լոռիի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
5․ Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 13 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված 2 խաղը) «Վանը» 12 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան 7 ֆուտբոլիստներ: Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ստանիսլավ Եֆիմովը, Մուսլիմ Բամատգերեևը և Միհրան Պետրոսյանը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում, իսկ Էդգար Մովսեսյանը, Միհրան Մանասյանն ու Գարեգին Կիրակոսյանն առաջին գոլերը խփեցին «Վանի» կազմում:
Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Ուիլֆրեդ Կուասի Էզան՝ խփելով 4 գոլ (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղերում խփած 2 գնդակները):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո