Ռեկորդային թվով լեգեոնականներ, որոնցից Դեդեչկոն ամենատարեցն էր թիմի պատմության մեջ․ «Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Ռեկորդային թվով լեգեոնականներ, որոնցից Դեդեչկոն ամենատարեցն էր թիմի պատմության մեջ․ «Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք  «Նոային»:

1․ Բարձրագույն խմբում 3-րդ մրցաշրջանն անցկացնող «Նոան» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ 11 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (+4=4-3, 15-11): Դա հնարավոր միավորների 48,4 տոկոսն է:

Նախորդ մրցաշրջանի 11 հանդիպումներում «Նոան» մեկ միավոր ավելի էր վաստակել (+5=2-4, 14-10): Դա հնարավոր միավորների 51,5 տոկոսն էր:

«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Նոան» առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն էր (մյուսն «Ալաշկերտն» էր), որ այդպես էլ չխաղաց լուծարված «Գանձասար-Կապանի» հետ:

2. Առաջնության աշնանային հատվածում «Նոան» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Առաջնությունը «Նոան» սկսեց Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ, որի օրոք նախորդ մրցաշրջանում թիմը զգալի հաջողությունների էր հասել՝ նվաճելով Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը, արժանանալով արծաթե մեդալների: Պիկուշչակի գլխավորությամբ անցկացրած մեկնարկային 4 հանդիպումներում «Նոան» վաստակեց 7 միավոր (+2=1-1, 7-4), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է:

«Շիրակի» (3-0) և «Ալաշկերտի» (1-2) հետ հանդիպումներում թիմի գործողությունները ղեկավարել էր Պիկուշչակի օգնականը՝ Օլեգ Բեժենարը: Հաջորդ 5 հանդիպումները «Նոան» անցկացրեց նոր գլխավոր մարզչի՝ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ՝ վաստակելով 6 միավոր (+1=3-1, 4-5): Դա հնարավոր միավորների 40 տոկոսն է:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

3․ Եթե նախորդ մրցաշրջաններում «Նոայի» մոտ սեփական դաշտի գործոնը զգալի էր, ապա ընթացիկ առաջնության աշնանային հատվածում թիմն ավելի հաջող հանդես եկավ մրցակիցների դաշտում՝ անցկացրած 6 հանդիպումներում վաստակելով 10 միավոր (+3=1-2, 9-5), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Հյուրընկալվելիս «Նոան» հաղթել է «Ուրարտուին» (3-0), «Շիրակին» (3-0) և «Վանին» (1-0):

Իսկ ահա սեփական հարկի տակ «Նոայի» ֆուտբոլիստներն անցկացրած 5 հանդիպումներում վաստակեցին ընդամենը 6 միավոր (+1=3-1, 6-6), ինչը հնարավոր միավորների 40 տոկոսն է: Սեփական հարկի տակ միակ պարտությունը «Նոան» կրեց «Ալաշկերտից» (1-2):

4․ «Նոայի» մեկնարկն ամենաանհաջողն էր թիմի պատմության մեջ Բարձրագույն խմբում: «Շիրակի» (2-2) և «Ալաշկերտի» (0-1) հետ մեկնարկային երկու խաղերում թիմն ընդամենը մեկ միավոր վաստակեց, իսկ անդրանիկ հաղթանակը տոնեց միայն 3-րդ խաղում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ: Մեկնարկային 3 խաղերում էլ մրցակիցներին հաջողվել է գրավել «Նոայի» դարպասը, ինչը ևս վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Նոան» առաջնությունում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, նույնքան խաղ ընթացավ առանց պարտության: Թիմը տոնեց խոշոր հաշվով երկու հաղթանակ՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Ուրարտուի» և «Շիրակի» դարպասները:

11 հանդիպումներից միայն 2-ում «Նոան» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով 4-ում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետաձգված և այլ խաղերի օրերը

«Նոան» համալրել է թիմի մարզչական շտաբն ամբողջությամբ

Հայաստանի լավագույն հարձակվողներից մեկը մոտ է «Նոա» տեղափոխվելուն

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ռուսական ակումբ

«Նոայի» ռմբարկուն հեռանում է թիմից․ հայտնի է որտեղ կշարունակի կարիերան

«Նոայի» սեփականատերերը նոր ակումբ են գնել

Արտյոմ Սիմոնյանը կարող է կարիերան Ռուսաստանում շարունակել

VBET Պրեմիեր լիգայի թիմերը վերադառնում են արձակուրդից և ծրագրեր հայտնում

Հայաստան տեղափոխությունը` կարիերայի ճիշտ զարգացում. oրինակներ 2020-ից

«Նոայի» ևս մեկ ֆուտբոլիստ է հեռացել թիմից

«Նոայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան վարձակալությամբ տրվել է «Նոային»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Լիման ընդամենը մեկ ֆուտբոլիստի է զիջում «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում

Դմիտրի Գունկո. «Մի քանի խաղ է, ինչ լավ ֆուտբոլ ենք ցույց տալիս, պակասում է միայն սառնասրտությունն ու պահերի իրացումը» (տեսանյութ)