Ռեկորդներ, որոնք Մեսին ու Ռոնալդուն կարող են գերազանցել 2020-ին - VNews
Բաժիններ

Ռեկորդներ, որոնք Մեսին ու Ռոնալդուն կարող են գերազանցել 2020-ին

Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսին արդեն մեկ տասնամյակ է, ինչ սկսել են նոր պատմություն գրել ֆուտբոլի համար ու հիմա այլմոլորակայինները մուտք են գործում 2020 թվական, որը նույնպես լի է բարձունքներով, որոնք շուտով կունենան նոր թագավորներ: Արգենտինացու ու պորտուգալացու գլխավոր նպատակներից մեկը այս մրցաշրջանում ուղեկցել իրենց թիմերին Չեմպիոնների լիգայի Օլիմպին, իսկ նոր ռեկորդները կգան բոնուսի կարգով: Միջազգային մակարդակում մարտահրավերները նույնպես քիչ չեն:

Ներկայացնում ենք մի քանի պատմական ռեկորդ, որ Ռոնալդուն ու Մեսին կարող են գերազանցել այս տարի:

Ռոնալդու – Ամենաշատ տիտղոսները եվրագավաթներում

2018 թվականին Ռոնալդուն հաղթեց իր 5-րդ Չեմպիոնների լիգան: Եզրափակիչում «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ: Եթե հարձակվողը կարողանա այս մրցաշրջանում  «Յուվենտուսի» հետ տիրանալ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր գավաթին, նա հաղթանակներով կհավասարվի Ֆրանսիսկո Խենտոյին, որը «Ռեալի» հետ 6 անգամ գլխավերևում է պահել գավաթը 1956-ից և 1966-ը ընկած ժամանակահատվածում:

Մեսի – Մեկ թիմի կազմում լավագույն ռմբարկու

Մեսիին այս պահին 26 գոլ է բաժանում Պելեի բոլոր ժամանակների ռեկորդից: Բրազիլացին «Սանտոսում» հանդես գալու տարիներին 643 գոլ է խփել: Եթե վնասվածքներ կամ ինչ-որ արտառոց բան չխանգարի Մեսիին, ապա նա միանշանակ, նոր նշաձող կսահմանի ու նույնիսկ կարող է անհասանելի դառնալ մի քանի սերնդի համար:

Ռոնալդու – Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկու

Ռոնալդուն 9 գոլ է խփել Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի 4 առաջնությունների ընթացքում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ներկայումս առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը կիսում է Միշել Պլատինիի հետ: Նույնիսկ մեկը գոլը ԵՎՐՈ 2020-ին, թույլ կտա նրան դառնալ առաջնության պատմության լավագույնը այս ցուցանիշով:

Մեսի ու Ռոնալդու – Չեմպիոնների լիգայում ամենաշատ հեթ-տրիկները

Այստեղ Ռոնալդուն ու Մեսին արժանիորեն կիսում են ռեկորդը. նրանք երկուսն էլ 8 հեթ-տրիկ են գրանցել Չեմպիոնների լիգայի տարբեր խաղարկություններում: Եթե նրանցից մեկը նման հաջողության հասնի այս տարի, ապա շատ ֆուտբոլիստներին կզրկի այս ռեկորդով պարծենալու հնարավորությունից մի քանի տարի:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ի որոշումը եվրագավաթների 1/8 եզրափակիչ հանդիպումների վերաբերյալ

«Մեսին իր ձեռքում կարմիր կոճակ ունի»․ Աղբյուրը՝ արգենտինացու՝ «Բարսելոնայում» ունեցած հեղինակության մասին

Ո՛չ Ռոնալդու, ո՛չ Մեսի. Վան Պերսին անվանել է «Ոսկե գնդակի» ֆավորիտներին

Մեսին ու Ռոնալդուն տեղ չունեն Վան Պերսիի՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում

Գրիզմանը միացավ այն ֆուտբոլիստներին, որոնք անձեռնմխելի են «Բարսելոնայում»

Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնան» մտադիր է իջեցնել Մեսիի աշխատավարձը

«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին

Հայտնի է՝ որտեղ են անցկացվելու ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

Ռոնալդուն «Յուվենտուսի» առաջին ֆուտբոլիստն է 1960 թվականից ի վեր, որ հասել է նման ցուցանիշի

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

Ռոնալդուն տուգանայինից առաջին գոլը խփեց «Յուվեի» կազմում՝ օգնելով հաղթել թուրինյան դերբին (տեսանյութ)