fbpx

Ռիո 2016. Մոնիկա Պուիգը՝ կանանց թենիսի օլիմպիական չեմպիոն

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարեցին Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մոնիկա Պուիգն ու Գերմանիայի ներկայացուցիչ Անժելիկա Կերբերը:

WTA-ի վարկանիշային աղյուսակի 34-րդ համար Մոնիկա Պուիգը 3 սեթի արդյունքում 6:4, 4:6, 6:1 հաշվով առավելության հասավ WTA-ի 2-րդ համար Կերբերի նկատմամբ: Մենախաղը տևեց 2 ժամ 12 րոպե:

Հետաքրքիր է, որ Պուիգի նվաճած ոսկե մեդալն առաջինն է իր երկրի պատմության մեջ:

3-րդ տեղի համար պայքարում Չեխիան ներկայացնող Պետրա Կվիտովան ուժեղ էր ամերիկուհի Մեդիսոն Քիզից՝ 7:5, 2:6, 6:2:

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու տղամարդկանց մենախաղի եզրափակիչը: Օլիմպիական չեմպիոնի կոչման համար կպայքարեն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն ու Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյը: Մենախաղը կմեկնարկի 22:30-ին:

3-րդ տեղի համար այսօր կմրցեն Ռաֆայել Նադալն ու Կեյ Նիշիկորին: Այս մենախաղը կմեկնարկի 20:30-ին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


    • Ընթերցեք նաև

«Ագեվազները նայում ուրախանում են». Ովքե՞ր ավելի բարձր կցատկեն Australian Open-2019-ում

Australian Open 2019. Ֆեդերերն ու Նադալը հայտնվել են նույն «կիսադաշտում»

Ռաֆայել Նադալի համար մրցաշրջանն ավարտված է

Նովակ Ջոկովիչը շրջանցեց Ռոջեր Ֆեդերերին

Հայտնի են Ռաֆայել Նադալի վերադարձի հնարավոր ժամկետները

Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ իր պաշտոնը կարող է Ռաֆայել Նադալը զբաղեցնել

Ֆեդերեր․ «Սկզբում չէի ցանկանում ընդունել, որ Նադալն իմ մրցակիցն է»

Մեկնարկել է US Open 2018-ը. Արդեն կան անակնկալներ (տեսանյութ)

Ֆեդերերը պատահականորեն գաղտնիք է բացել

Ֆեդերերն ու Ջոկովիչը դարձան հավանական մրցակիցներ

Նադալը նշել է, թե ինչու չի մասնակցի Ցինցինատիի մրցաշարին

Նադալը հերթական նվաճմամբ մտավ թենիսի պատմության մեջ

«Գրունտի արքան». Ռաֆայել Նադալը՝ «Ռոլան Գարոսի» 11-ակի հաղթող

Թոփ-10. Ովքեր են Երկիր մոլորակի ամենահանրաճանաչ մարզիկները

Նադալն ու Շարապովան հանդիպել են Հռոմի կորտերում. (Տեսանյութ)

Ֆեդերերը ևս մեկ ռեկորդ վերաձևակերպեց