Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկի» հետ ոչ-ոքիից հետո «Բարսելոնայի» պաշտպան Սերխիո Ռոբերտոն խոսել է մրցաշարային աղյուսակում «Ռեալի» հետ մրցավազքի մասին:
«Մենք գիտեինք, որ Մադրիդը մեզ մարտահրավեր կնետի: Նրանք շրջանցեցին «Ատլետիկոյին» ու լավ մարզավիճակում են գտնվում («Ռեալը» հաղթանակ է տանում Լա Լիգայի 5 անընդմեջ խաղում-խմբ): Բայց մենք դեռ գլխավորում ենք աղյուսակը ու մտադիր ենք պահպանել առաջատարի դիրքը մինչև մրցաշրջանի ավարտը:
3 անընդմեջ ոչ-ոքի՞, Իսպանիայի առաջնությունում 6 միավորի առավելություն ունենք, Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում ենք, այնպես որ, ամեն ինչ լավ է»,-ասել է Ռոբերտոն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո