«Ռոմա» - «Սպեցիա» խաղի վերաբերյալ որոշում է կայացվել - VNews
Բաժիններ

«Ռոմա» – «Սպեցիա» խաղի վերաբերյալ որոշում է կայացվել

«Ռոմային» տեխնիկական պարտություն է գրանցվել Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Սպեցիայի» դեմ կայացած խաղում: Հանդիպման հաշիվը ոչ թե իրականում գրանցված 2-4-ն է, այլ 0-3-ը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հռոմեական թիմը մրցավեճի ընթացքում 6 փոփոխություն է կատարել, թեև կանոնակարգը թույլ է տվել իրականացնել միայն 5-ը:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: «Սպեցիային» 6-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Անդրեյ Գալաբինովը: Ռիկարդո Սապոնարան 9 րոպե անց կրկնապատկել է հյուրերի առավելությունը: «Ռոման» 43-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը, 11-մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Լորենցո Պելեգրինին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 73-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ մրցավեճը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:

«Ռոման» լրացուցիչ 30 րոպեի ամենասկզբում մնացել է 9 հոգով: Նախ երկրորդ դեղին քարտն է ստացել Ջանլուկա Մանչինին, ապա 1 րոպե անց Պաու Լոպեսն ուղիղ կարմիր քարտ է տեսել գլխավերևում ու լքել խաղադաշտը: Դանիելե Վերդեն 107-րդ րոպեին երրորդ գնդակն է ուղարկել «Ռոմայի» դարպասը: Սապոնարան 120-րդ րոպեին վերջակետ է դրել մրցավեճին:

Կան տեղեկություններ, որ այդ սխալի համար աշխատանքից ազատվել են «Ռոմայի» 2 ներկայացուցիչներ:

«Սպեցիան» Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հունվարի 28-ին մրցելու է «Նապոլիի» հետ:

Պելեգրինին չի հավատում աչքերին. «Սա վեցերո՞րդն է» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆոնսեկան՝ Մխիթարյանի նկատմամբ չգրանցված խախտման մասին. «Ինձ արդարացում հարկավոր չէ»

«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

«Ռոմա» – «Միլան»․ Մեկնարկային կազմեր

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ խաղին

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Միլանի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկան պատասխանել է Մխիթարյանի ու Իբրահիմովիչի վերաբերյալ հարցին

Ինչպես էր Հենրիխը խաղում «Շախտյորում». ՈՒԵՖԱ-ի անդրադարձը (տեսանյութ)

Հայտնի է «Ռոմայի» մրցակիցը ԵԼ 1/8 եզրափակիչում

«Ռոմայի» հավանական մրցակիցները՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում

«Ռոմայի» պատմության նոր ռմբարկու՝ եվրագավաթներում. Տոտիի ռեկորդը գերազանցվեց

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Բապտիստա. «Ռոման» ամեն ինչ ունի Եվրոպա լիգայի հաղթող դառնալու համար»

«Ռոմայի» մարզիչը հայտնվել է գերհզոր ակումբի ուշադրության կենտրոնում

Առանց Մխիթարյա՞ն. Հենրիխը կարող է բաց թողնել եվրագավաթային հանդիպումը