«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 24 տուր

28 Փետրվար 2021 - 23:45

1

ԱՍ Ռոմա

2

Միլան

0 - 1 Kessie Franck - 43`

1 - 1 Ժորդան Վերետու - 50`

1 - 2 Անտե Ռեբիչ - 58`

Հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 81-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով:

32-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 23 խաղ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 9 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Ռոման» 24 մրցավեճից հետո վաստակել է 44 միավոր և եզրափակում է լավագույն հնգյակը:

«Միլանը» 24 հանդիպումից հետո իր ակտիվում գրանցած 52 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերից» (24 խաղ) հետ մնալով 4 միավորով:

Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 3-րդ պարտությունն է կրել Ա սերիայում իր վերջին 7 հանդիպումներում՝ այդ ընթացքում գրանցելով նաև 3 հաղթանակ ու 1 ոչ-ոքի: Հռոմեական թիմը նախորդ դեպքերում  զիջել էր «Լացիոյին» (18-րդ տուր, 0-3) և «Յուվենտուսին» (21-րդ տուր, 0-2):

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը պարտություններ էր գրանցել Ա սերիայում իր նախորդ 2 մրցավեճում: «Ռոսոներիները» 3 հաղթանակ են տոնել առաջնությունում վերջին 6 հանդիպումներում՝ այդ ընթացքում գրանցելով նաև նույնքան պարտություն:

Առաջնությունում այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 2-ում հաղթել է «Միլանը», 1-ում՝ «Ռոման», 2 դեպքում արձանագրվել է ոչ-ոքի:

«Ինտերը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա Սերիայում (տեսանյութ)

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի և Կրիստանտեի հիասքանչ գործողությունը. ինչպես ստեղծվեց «Ռոմայի» գոլը (տեսանյութ)

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Մխիթարյանն ու «Ռոման» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

«Այաքսը» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

ԵԼ. «Ռոմա» – «Այաքս» խաղում առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Այաքսի» դեմ խաղում

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

«Ռոմա»-«Այաքս». Հայտնի է հռոմեացիների հայտացուցակը

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ. «Ռոնալդուն ոչ մի ակումբում առաջատար չի եղել»

Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Մխիթարյանը՝ մեկնարկային կազմո՞ւմ. իտալական աղբյուրի տեղեկությունը

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Զլատանը խախտել է կարանտինը՝ ընթրիքի գնալով Աբատեի ու 2 այլ մարդու հետ

Il Romanista. Մխիթարյանի վերադարձը հիմնարար է «Ռոմայի» եվրոպական բախտի համար

Մխիթարյանն ու խաղընկերները պատրաստվում են «Այաքսի» դեմ խաղին (ֆոտո)