Ռոնալդինյո. «Չէի կարող պատկերացնել, որ կհայտնվեմ բանտում» - VNews
Բաժիններ

Ռոնալդինյո. «Չէի կարող պատկերացնել, որ կհայտնվեմ բանտում»

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն առաջին անգամ հարցազրույց է տվել Պարագվայի բանտից ազատ արձակվելուց հետո։

«Բարսելոնայի» նախկին հարձակվողը ազատ էր արձակվել գրավի դիմաց ու այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ «Կախարդը» բանտում անցկացրել էր շուրջ մեկ ամիս։ Ռոնալդինյոն և նրա եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրան ձերբակալվել էին Ասունսյոնա օդանավակայանում կեղծ անձնագրերով ներկայանալու համար։

«Եղբորս ու ինձ համար անակնկալ էր, որ մենք կեղծ փաստաթղթերով էինք։ Ամենասկզբում փորձում էինք ամեն ինչից գլուխ հանել ու համագործակցել Պարագվայի իրավապահ մարմինների հետ՝ ճշմարտությունը պարզելու համար։ Առաջին իսկ օրից նրանց հայտնում եմ բոլոր տվյալները։ Բանտ նստելը լուրջ հարված էր։ Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ նման բանի միջով կանցնեմ։ Ես միշտ փորձել եմ երջանկացնել մարդկանց իմ խաղով։

Ես մեծ հավատք ունեմ։ Միշտ աղոթում եմ, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա, ու հույս ունեմ շուտով այս ամենը կավարտվի։

Ազատվելուց հետո առաջինը կհամբուրեմ մորս, որը դժվար ժամանակների միջով է անցել մեր հայրենիքում կորոնավիրուսի համարավարակի սկսելուց հետո, այնուհետև կվերացնեմ այս իրավիճակի թողած ազդեցությունը ու առաջ կշարժվեմ՝ հավատքով ու ուժով»,-Goal-ն է մեջբերում Ռոնալդնիյոյի խոսքերը՝ հղում կատարելով ABC Color-ին։

Մարադոնա․ «Ռոնալդինյոյի միակ սխալը կուռք լինելն է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին

Մեսին Կլասիկոներում գոլ չի խփել այն պահից սկսած, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» միմյանց միջև պաշտոնական խաղերում հաղթանակների թվով

Ռոնալդուն արձագանքել է «Ռեալի» հաղթանակին Կլասիկոյում

Կուման. «VAR-ը գործում է միայն «Բարսելոնայի» դեմ»

«Ռեալը» ևս 2 գոլ խփեց ու հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ու «Ռեալն» արագ փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Կլասիկոյի» մեկնարկային կազմերը

«Կլասիկոյից» Ռուրյան դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»

Տրաորեն իսպանական գրանդի թիրախում է

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղի համար

Պիկե. «Ակումբը գումարներ է ծախսում, իսկ հետո պահանջում աշխատավարձի նվազեցում, քննադատում մեզ»